25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես խոստանում եմ հետևողական լինել․ Արփինե Հովհաննիսյան

Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՔԿՀ-ում ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի են ունենում բռնություններ։
Փոստանջյանը տեղեկացրեց, որ առավոտյան նրան տեղափոխել են հոգեբուժարան, ապա փորձել են ապօրինի կերպով փորձաքննություն անցկացնել, որը փաստաբանների ջանքերով՝ տեղի չի ունեցել։ Հետո Գասպարիին կրկին տեղափոխել են ՔԿՀ։
«Ինչպես ասել է ինքը՝ Գասպարին, իր վրա լցնում են սառը ջուր, ապա՝ ծեծում։ Հարգելի՛ կառավարության ներկայացուցիչներ, ոչ մեկդ երաշխավորված չեք նման վարքագծից: Ձեզ ուղղակի հորդորում եմ, որպեսզի գնաք կալանավայր, որի իրավունքը դուք ունեք, տեսնեք՝ ինչ է կատարվում այնտեղ, եւ գործուն միջոցներ ձեռնարկեք, որպեսզի Վարդգես Գասպարիին անհապաղ ազատ արձակեն»:

Նրա հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պնդելով, որ ընդհանուր խցում Վարդգես Գասպարին պառկել է գետնին ու որոշակի խնդիրներ առաջացել։
«Քննիչի որոշմամբ է եղել ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն նշանակելը: Ես ուզում եմ հավաստիացնել, որ այս պահի դրությամբ՝ այն տեղեկատվությանը, որին ես տիրապետում եմ, Վարդգես Գասպարին իր առողջական խնդիրների մասին որևէ պահանջ չի ներկայացրել: Իմ հանձնարարականով նրան մոտեցել են բժիշկները եւ հարցրել՝ որևէ խնդիր ունի՞, թե՞ ոչ։ Գասպարին պատասխանել է, որ որևէ խնդիր չունի ու որևէ բողոք չի ներկայացնում: Ես խոստանում եմ ձեր բարձրացրած խնդրի առնչությամբ հետևողական լինել ու ճշտել բոլոր մանրամասները»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ