«Կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար». Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներին հրավիրեց հանրահավաքի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրեց այսօրվա հանրահավաքին։ «Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։ Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։ «Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։