12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պյեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Էդվարդ […]

25 տարի է` մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվեց խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից դեռևս 2014թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ […]

Հայկական կիբեր բանակն ադրբեջանական կայքեր է կոտրել

Հայկական կիբեր բանակը յուրօրինակ նվեր է մատուցում ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ՝ կոտրել է ադրբեջանական կայքերը և տեղադրել Հայաստանի դրոշը։ «Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տարեդարձի առթիվ, ցանկանում ենք հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան…»,- գրված է ՀԿԲ հայտարարության մեջ։ Կոտրված կայքերը՝ ստորև http://aut.az/ http://www.leetszone.com/mirror_25330.html http://compline.az/ http://www.leetszone.com/mirror_25331.html http://sportarena.az/ […]

Սահմանապահ գյուղում ծնված ջութակահարուհին

«Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբն ու նվագախումբը համախմբում է 10-25 տարեկան մոտ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների ամբողջ Հայաստանից և Արցախից։ Նրանք ծնվել, կրթություն են ստացել անկախ Հայաստանում և այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայանալու են մեծ նախագծի շրջանակներում։ Սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք աննախադեպ նախագծի մաս է կազմելու ջութակահարուհի Ստելլա Սարդարյանը՝ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից։ 18-ամյա Ստելլան երաժշտական […]

Օձուն գյուղի 30 ամյա բնակչի դին հայտնաբերվել է ձորում

Լոռու մարզում սեպտեմբերի 19-ի առավոտյան անհետ կորած, Օձուն գյուղի 30-ամյա բնակչին փրկարարները ժամեր առաջ մահացած է հայտնաբերել: Հիշեցնենք, որ  Թումանյանի հրշեջ-փրկարար ծառայություն սեպտեմբերի 20-ին ահազանգ էր ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Օձուն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սեւակ  Այվազյանը գնացել է հարակից դաշտերը և չի վերադարձել: Այս օրերին որոնողական աշխատանքներին մասնակցել են 8 փրկարար, ոստիկանության Ալավերդու բաժնի […]

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա […]

Սերժ Թանկյանը կոչ է անում

Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: Իր Facebook էջում Թանկյանը հրապարակել է «Արդարություն Հայաստանում» հանրագրի հղումը (https://www.change.org /p/justice-within-armenia): «Մենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այս փոքր բայց հրաշալի ազգի որոշ հաջողություններ, միեւնույն ժամանակ լուծելու հրատապ ու կարեւոր խնդիրներ: Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Հենց այդ պատճառով […]

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում

Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30 հազար օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ