17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Դանդաղ շտապեք, կապրեք, կտեսնեք. վարչապետի անդամակցության հարցը չի քննարկվել (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, , նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող մանրամասները ամփոփվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական միացյալ էմիրություններ: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե սպասվում էր, որ այսօր պիտի քննարկվեր վարչապետ Կարեն […]

Հինգ մեդալ աշխարհի առաջնությունից

Սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնությունը, որն անց էր կացվում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց: Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից  Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ քաշային կարգ )  Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեց միայն եզրաձակչում և […]

«Եկե’ք արդար լինենք»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր   ֆեյսբուքյան էջում: «Զինվորի օրապահիկը գողացած յուրաքանչյուր ոք, պատասխանատվության պիտի ենթարկվի խստագույն դա աներկբա է: Քանի որ խնդրո առարկա 1000 դրամ պարտադիր հարկման դրույթը, որն ըստ էության ազգ-բանակ ընդհանուր հայեցակարգի մի դրսևորում է ընդամենը, տարաբնույթ ասեկոսեների ու պոպուլիստական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Նպատակահարմար եմ գտնում 1000 […]

Եվրոպան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարությանը: Թուրքական  «Aksam» թերթը հիշեցնում է, որ Էրդողանն ասել էր, թե երկրում մահապատիժը վերականգնելու որոշումը կայացնելու են ժողովուրդը և մեջլիսը: ԵԽ նախագահ Շուլցը զգուշացրել է, որ Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները: […]

«Հենարան» մամուլի ակումբում նախատեսված ասուլիսը հարգելի պատճառով չի կայանա

Հարգելի լրագրողներ  նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում նախատեսված ասուլիսը  հարգելի պատճառով չի կայանա: Կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հարգանքներով՝ «Հենարան» մամուլի ակումբ:

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 6-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 124 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 96-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 47 հեռախոսազանգ, […]

«Վատ եմ վերաբերվում ծաղրանքին, և ոչ ոք դրա իրավունքը չունի»

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Երեկ պատահաբար հեռուստացույցով նայում էի «X Factor»-ում Գեղարքունիքի մարզից ժամանած 17-ամյա Եղիշեի կատարումը: Մի կողմ թողնենք՝ նա պատրաստված էր, թե ոչ: Բայց ժյուրիի անդամների պահվածքը ցույց տվեց, որ նրանք ավելի անպատրաստ են՝ որպես ժյուրի, քան երիտասարդը՝ որպես մասնակից: Ձեզ ով է թույլ տվել ապագա զինվորին և, […]

Հիլարի Քլինթոնը ընտրություններում պարտությունից հետո բաժանվում է ամուսնուց

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Հիլարի Քլինթոնը բաժանվում է ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։ Այս սենսացիոն տեղեկությունները տարածել է ամերիկյան Christian Times Newspaper հանդեսը։ Թերթը նշում է, որ ամուսնալուծության պատճառը «անհաղթահարելի տարաձայնություններն են»։ Լրագրողները նշում են, որ զույգի ընտանեկան կյանքը վաղուց արդեն լավ վիճակում չէ։ Նշենք նաեւ, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Հարկ է […]

«Շատ երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի, այլ հարց է՝ Արկադի Ռայկինին ճանաչո՞ւմ է». ՀՀԿ պատգամավորը՝ Փոստանջյանից

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր  «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել, ասաց, որ մի շարք այլ տեղերից կարելի է այս գումարը գտնել: «ՀՀ-ում կա շուրջ 5000 բանտարկյալ, և այս թիվը եթե կրճատվի, ինչքան գումար մենք […]

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան: ԹԵՄԱ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը. 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ վճարման համակարգը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ