11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Սարի թաղի անկարգությունների գործով երկու մեղադրյալի կալանքը վերացվել է

Երեւանում, հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 […]

«Կառավարության ղեկավարն ինքը կորոշի». կմնա՞ Սուրիկ Խաչատրյանը

«Երկրում փոփոխությունների իրականացումն անձերի փոփոխությամբ չէ, որ պայմանավորված է, բայց որ առաջիկայում ակնհայտ փոփոխությունների ականատեսն ենք լինելու,  վստահ եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Կարապետյանը: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ պատգամավորը դրանք ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, միայն նշեց, որ մամուլով չի որոշվում մարզպետերի հետագա աշխատանքը: Նա […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: ՀՀ նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում եւ բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ […]

Հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն

ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ նախագիծը նպատակ ունի սահմանել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց ոչ պատշաճ եկամուտների հայատարարագրման իրականացման, կարգի չպահպանման կամ սահմանված ժամկետներում առնչվող իրավահարաբերությունները: Ըստ նախարարի […]

Արմեն Ամիրյանը նախարար է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Մշակույթի նախարար նշանակելու մասին: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»: Նախագահի մեկ այլ հրամանագրով  Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից. «Հիմք ընդունելով […]

Նոր նախարարների անունները հայտնի են

Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, ըստ որոնց՝ որոշ նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոնին, իսկ որոշները լքել են կառավարությունը: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արփինե Հովհաննիսյանը: Կրթության և գիտության նախարար վերանշանակվեց Լևոն Մկրտչյանը: Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց սփյուռքի նախարարի պաշտոնին: Արմեն Երիցյանը վերանշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար նշանակվեց Արծվիկ Մինասյանը: Իսկ ահա Հայաստանի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին: Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում […]

Երևանում 4-րդ հարկից 5 ամյա աղջիկ է ընկել

Երեւանի «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 5-ամյա աղջիկ է ընկել: Henaran.am-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկացավ,  որ երեխան ընկել է  ժամը 11:00-ի սահամանում: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում՝ ուղեղի ցնցումով, աջ ոտքի կոտրվածքով, կրծաքվանդակի եւ որովայնի սալջարդով:

Պայթյուններ Գերմանիայում․ միաժամանակ երկու ռումբ է պայթել

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես նշում է տեղի ոստիկանությունը, երկու ինքնաշեն ռումբեր են պայթել, մեկը քաղաքի մզկիթի դիմաց, մյուսը՝  Միջազգային կոնգրես կենտրոնի մոտ։ Բարեբախտաբար, պայթյունների արդյունքում վիրավորներ չկան։ Քաղաքի իշխանությունները նշում են, որ տեղի ունեցածը ատելության դրսեւորում է փախստական-եկվորների նկատմամբ։ Այժմ քաղաքում հսկողությունը խստացվել է, հատկապես՝ այն վայրերում, որտեղ շատ […]

Նորմալ է. Մելքումյանը՝ Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելու լուրերից (վիդեո)

«Յուրաքանչյուր վարչապետ իր թիմով է աշխատում, ինքն իր թիմով պիտի չէ՞ աշխատի, ում ճանաչում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով արվող հայտարարություններին, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես և նախորդները, նոր նախարարներին ընտրում է իր մերձավորների շրջապատից : «Դա եղել է կոմունիստների ժամանակ, այսինքն՝ երկու խողովակ կա: Առաջին, երբ կուսակցությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ