21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Կարմիր գծերի շուրջ խնդիրը լուծվել է

Սիրելի՛ համաքաղաքացիներ,   Ինչպես գիտեք, Երևան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։   Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։   Համատեղ աշխատանքների […]

«Պարո´ն Ինեսա Պետրոսյան, ես Ձեզ թույլ չեմ տալիս խոսել».լարված իրավիճակ

Ընդմիջումից վերադառնալուց հետո «Սասնա ծռեր»  14-ի գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հայտարարեց, որ սանկցիա է կիրառել փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Արձանագրության ընթերցումն ավարտելուց հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը առանց ձայնի իրավունք խնդրելու նկատեց, որ դատարանը անարդար է և իրավունք չուներ Շուշանյանի նկատմամբ սանկցիա կիրառելու: Պահանջին միացավ նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Դատավորը զայրացավ ասելով, որ նրանց նկատմամբ […]

Դանակահարվել է հայտնի հոգեբանը

Հուլիսի 17–ին Երևանում դանակահարվել է  «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը: Հոգեբանի դանակահարության կասկածանքով ձերբակալվել է 34–ամյա երիտասարդ։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել  հոգեբանի մարմնի տարբերհատվածներին, վնասվածքներ է ստացել նաեւ դեմքի հատվածում։ Նշված միջադեպով կատարվում է քննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

Հուլիսի 19-ին, ժամը 00:14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքում, սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. […]

ԵՏՀ-ն առաջարկում է Ռուսաստանին օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջարկել է Ռուսաստանին փոփոխություններ կատարել այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ մտած օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքում՝ բարձրացնելով Ռուսաստանում աշխատանքի անցնելու համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պայմանից Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիներին ազատելու մասին հարցը, գրում է kommersant.ru-ն։ Առաջարկվել է բացառել օրենքի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների (Ղրղըզստան, Մոլդովա, Հայաստան, […]

Պաշտպանի աշխատակազմում հետևում են Ֆիրդուսի տոնավաճառի շուրջ զարգացումներին

ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմից հայտնում են, որ  Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքներիվերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանիաշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։   Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան:

Լրագրողների նկատմամբ բռնությունները աճում են

2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարևորագույն երկու իրադարձություններ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրություններր։ «Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու խոչրնդոտումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան»,-այսօր «Հենարան» ակումբում հրավրիված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:  Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարներն […]

«Սասնա ծռեր»-ից Սմբատը չի հրաժարվում իր պաշտպանից

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին «Սասնա ծռեր»  14-ի գործով դատավարությունը ընդմիջումից հետո շարունակվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չի ներկայացել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Դատավորը նշեց, որ պաշտպանը հինգ դատական նիստ չի ներկայացել, իսկ ըստ օրենքի երեք դատական նիստ չներկայանալու դեպքում պաշտպանը մեխանիկորեն […]

Ուշադրություն. ԱԻՆ-ը զգուշացնում է

Ուշադրություն Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ