17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մահացել է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը: Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Ռիսկային

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող: Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են:  Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի […]

Օդերեւութաբանների կանխատեսումը

Հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  

Զոհված ազատամարտիկի 28 ամյա որդին դեղի կարիք ունի. նախարարից պահանջում են

«Զոհված ազատամարտիկի այրի եմ ու տղաս հոգեկան խնդիրներ ունի: Նա ընդամենը 28 տարեկան է ու ես երազում էի նրան ամուսնացնելու մասին: «Զիպրեքսա» ծրագրի դադարեցումը շատ ծանր ազդեց տղայիս վրա: 19 հազար դրամ նպաստ է ստանում զոհվածի հիվանդ տղան ու մենք ի վիճակի չենք հա՛մ սնունդ գնել, հա՛մ դեղով ապահովել տղայիս»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի […]

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. կա զոհ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ […]

Սա նշանակում է մոտալուտ կործանում

«Ավելի լավ է անվերջ բանակցել քան պատերազմել» մտքի հետ համաձայն չեմ: Կոնկրետ մեր դեպքում տոտալ բլոկադայի պարագայում անվերջ բանակցությունը նշանակում է մոտալուտ կործանում: Կոնկրետ մեր դեպքում պատերազմը նախընտրելի է: Այն պահից, երբ Ադրբեջանը էներգակիրների արտահանման ենթակառուցվածքները ավարտեց, մեզ համար բանակցություններ վարելու իմաստը կորավ: Ունենք երկու տարբերակ՝ կամ պատերազմել ու այդ ենթակառուցվածքները ոչնչացնել, կամ սեփական ենթակառուցվածք […]

Իրաքը Թուրքիայից և Իրանից պահանջել է փակել Քուրդիստանի հետ սահմանները

Իրաքը պահանջում է, որ Թուրքիան և և Իրանը փակեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ-IKBY) հետ ունեցած սահմանները։ Թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իրաքի արտգործնախարարությունը նման  պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Բաղդադում Թուրքիայի և Իրանի դեսպանատներ։ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեթ Մահջուբի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԱԳՆ-ն պահանջել է նաև դադարեցնել նորանկախ Քուրդիստանի հետ առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:  Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:  Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ […]

Ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո

Կարեւոր է իմանալ, թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո, որպեսզի չվնասեք ձեր առողջության։ Ծխել Ծխելն ընդհանրապես առողջության համար վտանգավոր սովորույթ է, սակայն պարզվում է, ուտելուց անմիջապես հետո ծխելը էլ ավելի վնասակար է։ Ծխելուց անմիջապես հետո ուտելը, ըստ մասնագետների, նույնն է, որ միանգամից 10 ծխախոտ ծխես։    Մրգեր ուտել Մրգերը պետք է ուտել նախքան […]

Վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման  շրջանակում վարչապետ Կարապետյանը դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող  գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ: Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաև ներկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ