16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցության հերթական նիստը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի համանախագահությամբ այսօր կայացել է արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ  ՏԿԶՆ […]

«Սասնա ծռերը» երեկվանից դատարանում են. նրանց աջակիցները շրջափակել են շենքը

«Սասնա ծռերի» աջակիցները քիչ առաջ բացել են Արշակունյաց պողոտան: Henaran.am-ը ակցիայի մասնակիցներից տեղեկացավ, որ նրանք չեն դադարեցնում պայքարը և շարունակելու են ակցիան՝ փակ պահելով դատարանի շենքը: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին  դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դատական նիստը դեռ չավարտված «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Նշենք, որ […]

Երևանում այլևս Տարոնին չեն մերժում/ֆոտո/

15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»,-ասել է վարչապետը: Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի մոտ նախաձեռնված «Մերժիր Տարոնին» ակցիայի մասնակիցները դադարեցրել […]

Լիլիթ Մակունցը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «մշակույթը ես եմ» (տեսանյութ)

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդարադարձավ իր հայտարարությանը, որ «մշակույթը ես եմ»: Նա նաև ասաց, որ հաճախ է այցելել մշակութային օջախներ նախկինում էլ, երեկ էլ է եղել: Նախորդի աշխատանքներից դրական ծրագրերը կշարունակեն, նաև կլինեն նորերը: 

Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական հարցը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց Զեյնալյանը:

Եթե կառաջարկեն կառավարության անունից ձեռք բերել կրակմարիչներ, զանգեք թեժ գիծ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների հետ քննարկում է եղել, և իրեն հայտնել են, որ առևտրային մոդելի աշխատողների շրջանակում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերն, այսպես ասած, պետք է կրակմարիչներ ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ ծագումնաբանությոն ունեն լուրերը»,-ասաց նա:   […]

Կայացել է խուլերի շախմատի առաջնությունը

Մայիսի 14-16-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 13-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող 27 խուլ  շախմատիստներ: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգևներով և հուշանվերներով:   […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար և նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված