Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում. Շարմազանովը՝ Կոնջորյանին
«Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին առաջին ելույթի ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, ոչ թե՝ ժողովրդին. «Որովհետև քաղաքացին է, որ վերջին ժամանակներում Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն: Մենք պատմական սերունդ ենք, որովհետև վերջին 900 տարիների ընթացքում մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որը ապրում և գործում է անկախ պետականության մեջ, որ նստում […]





































