11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին

2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները», – գրել է […]

Ամփոփվել են ընդունելության միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ  2018թ-ին բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքներն ամփոփվել են: Ըստ նրա, այսօր երեկոյան արդյունքները կտրամադրվեն բուհերին, որոնք էլ անմիջապես կհրապարակեն  ընդունված դիմորդների անվանացանկերը:  Արմեն Փաշայանը նշեց, որ այս տարի բուհերն ունեցել են ընդհանուր առմամբ 5087 դիմորդ, քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, […]

Քանի՞ անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը

Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց […]

ԱԱԾ-ն հերքում է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայակիցները որևէ տեղեկություն չեն տրամադրել Արցախի Հանրապետության պատգամավոր Հայկ Խանումյանին: Այս մասին հատնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից` անդրադառնալով Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ ԱԱԾ ընկերների օգնությամբ պարզել եմ, որ Հայկ Ահարոնյան անունով  գրանցված կեղծ էջը ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի թոռան երևանյան հեռախոսահամարով է գրանցված, իսկ գրառումները կատարվում են Ստեփանակերտից: «ՀՀ ԱԱԾ-ն […]

Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը: Կողմերի […]

Հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  16–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանը, Հայաստանի ազգային  ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշեն եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային խորհրդական Ալեքս Բորտոլան:   ԹԵՄԱ՝   «Կոմիտաս» փառատոնի շրջանակում հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» […]

Արտակարգ դեպք Երևանում

  Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:  «Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, ում, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել […]

Եղանակային նոր կանխատեսումներ

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 5-7, 18-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան […]

«Ելք»-ը մտահոգ է, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու կառաջադրի

«Ելք» խմբակցությունը դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ մինչև երկուշաբթի օրը՝ քվեարկությունը ներառյալ, ժամանակ ունեն և կարող են թեկնածու առաջադրել: Սակայն, ըստ նրա, մինչ այդ իրենք կամփոփեն և կտեղեկացնեն որոշման մասին: «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ չնայած ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որը ներկայացվել է որպես […]

Արմեն Սարգսյանը ուղղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին,  շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ