17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդի […]

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝  «մարտի 1-ի» գործով վերջին զարգացումները. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «մարտի 1-ի» գործի շրջանակում կհարցաքննվի. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը. Փաշինյանը իր պաշտոնավարման 100 օրը կամփոփի հրավիրվող հանրահավաքին. ներքաղաքական զարգացումներ:

Տանկ հանելով՝ 1996 թ.-ին չէր խախտվում Սահմանադրության որևէ դրույթ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Azatutyun.am-ի հետ զրույցում աբսուրդ, հիմարություն համարեց այն, որ 2008թ. ընդդիմությունը կարող էր բանակը ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, նման բան չի եղել: Նա Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու՝ ՀՔԾ-ի մտադրությունը հիմնավորված և պարզ համարեց: «Մի շարք պաշտոնյաներ այդ հարցերը քննարկել են, նրանք ցուցմունքներ ունեն տալու»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ինչ […]

Հին մտածողությունը խժռում է հեղափոխությանը. Արծրուն Պեպանյան

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհի մեծերը վաղուց պարզել են, որ հեղափոխությունները հաղթում են, եթե կարողանում են փշրել հասարակական հին մտածողությունը և ժողովրդին տալ նոր մտածողություն: Իրական հակահեղափոխությունը փաստորեն ժողովրդի հին մտածողությունն է: Մեր այս վիճակից երկու ելք կա՝ ա/ հեղափոխության առաջնորդը պատերազմ է հայտարարում իրական հակահեղափոխությանը, փոխում ժողովրդի մտածողությունը և ապահովում նորի […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`  օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնումե ն ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին նույնքան […]

Պարոն Փաշինյան, կանխեք էս ամեն ինչը, թե չէ վաղը ձեզ դատելու են. Գառնիկ Իսագուլյան

Ըստ «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝  նոր կառավարության առաջին 100 օրը «Սիրո և համերաշխության» օրեր չէին։ Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ  Հայաստանը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ.  «Պատկերացրեք այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հարձակվի, միանգամից Արցախը կկորցնենք, հետո էլ մեղքը կգցեն հակահեղափոխականների վրա, սա ու՞մ ծրագիրն է»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա։ Իսագուլյանի խոսքով՝  Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման […]

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն

Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։

Աստված բացահայտում է ինքն իրեն

Աստծո նկարագրությունը սեփական անձի մասին, դուրս գրված Աստվածաշնչից:  Ես գոյություն ունեի մինչև երկնքի և երկրի արարելը: Եվ երբ որ երկիրը և նրա մեջ լինող ամեն բան կանցնեն, Ես կլինեմ: Ես տիեզերքը ներդաշնակության մեջ Եմ պահում ամենափոքր ատոմից մինչև ամենամեծ համաստեղությունը: Եվ ամեն ինչ Իմ ձեռքերի մեջ է: Արևը քողարկվում է Իմ ստվերի մեջ: Ես երկիրը […]

Նման կարկուտ չէինք տեսել, կարկուտ չէր, սառցաբեկորներ էին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել  Շիրակի մարզ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։ Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին  կարկուտից տուժած ցանքատարածություններն էին, որտեղ գյուղացիները  մեծ վնասներ էին […]

Նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչել միայն Սահմանադրական դատարանը. փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հիմքերին, ՀՔԾ պետի հայտարարություններին և ոչ միայն: Հարցին, թե այսօր լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ ինքն ասել է, որ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցով անօրինական որոշում է կայացրել, նկատի է ունեցել այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ