16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն […]

Խարդախող լեզվով խոսեցին ինձնից և ատելության իրենց խոսքերով ինձ պաշարեցին

Օրհնությունների իմ Տե՛ր և Աստվա՜ծ, լուռ մի՜ պահիր Քեզ, քանի որ իմ դեմ բերա՛ն բացեցին նենգ ու մեղավոր: Խարդախո՛ղ լեզվով խոսեցին ինձնից և ատելությա՛ն իրենց խոսքերով ինձ պաշարեցին: Առանց պատճառի՝ պատերազմների՛ մեջ մտան ինձ հետ և իրենց հանդեպ իմ սիրո փոխան՝ մատնեցին ինձ դա՛տ ու դատաստանի, մինչ ես նույն ժամին՝ աղոթքի՛ էի կանգնած Քո առջև: […]

Հայաստանը՝ «մեծ խաղերի» թատերաբեմում

Այս տարվա օգոստոս ամսին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները,որոնք վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է, այդ թվում՝ նաև նրանց, որոնք օգտագործվում են ավիացիայի ոլորտում: Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի […]

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն. Գ. Ծառուկյան

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։ Այս մասին այսօր Կենտրոն TV-ի Ուրվագիծ հաղորդման ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ի պատասխան հարցին, թե դուք ստիպված եք եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, դուք չեք աջակցել հեղափոխությանը, հետևաբար ձեզ հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա, […]

Օդաչուն ուղևորներին փրկել է աղետից՝ վայրէջքի վերջին պահին

Ryanair ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Դուբլինի օդանավակայանում՝ «Ալի» փոթորկի էպիկենտրոնում։ Այս մասին գրում է բրիտանական Metro.co.uk պարբերականը։ Ryanair–ի օդաչուն փորձել է նստեցնել Բրյուսելից ժամանող ինքնաթիռը, սակայն հուժկու քամին քիչ է մնացել հարվածի ինքնաթիռը գետնին։ Մի քանի փորձից հետո օդաչուն հրաշքով կարողացել է բարձրացնել օդանավը վերև՝ վերջին վայրկյանին։ Ինչպես պարբերականին պատմել է ուղևոր Քիրսթեն […]

Այս զարդերն ու ժամացույցները կանանց կապահովագրեն բռնությունից

Այս խելացի զարդը պաշտպանում է կանանց սեռական բռնությունից։ Վտանգի դեպքում այն տագնապի ազդանշան է ուղարկում և տեղեկացնում ընկերներին։ Ձայնագրում է ձայներն ու նշում տեղանքը։ Safe Pro-ն փոքր չիպ է, որը տեղադրվում է ցանկացած սարքի կամ զարդի մեջ։ Այն աշխատում է նույնիսկ առանց կապի հեռավոր շրջաններում։ Safe Pro–ն կարող է առանց լիցքավորման մեկ շաբաթ աշխատել և […]

Իսկ ծնողներս ինձ ասում էին. «Վերևն Աստված կա, Լավություն արա` մի օր անպայման կգա քո դիմաց»

Շառլ Ազնավուր ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին. Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա, Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային, Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով, Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով: Հայրս երգում էր օպերետներում, Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ, Մայրիկս այնտեղ մի […]

Աճուրդի է հանվել բացառիկ վարդագույն ադամանդ

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել բացառիկ վարդագույն ադամանդ՝ տեղեկացնում է TCH-ը։ Ադամանդը օժտված է յուրահատուկ վառ գույնով և մեծ չափերի է։ Քաշը՝ 19 կարատ է։ Այն աճուրդով վաճառված խոշորագույն վարդագույն ադամանդներից մեկն է։ Աճուրդի կազմակերպիչները այն գնահատել են 30-50 մլն դոլար։

Նորածին երեխան վերակենդանացել է դիահերձարանում

Իրանում վեց ամսական երեխան, որի մահը հաստատվել էր երեքշաբթի օրը, դիահերձարանում կենդանացել է։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով թաղման գրասենյակի ղեկավար Ամիր Աբբաս Աբեդինիին։ Նրա խոսքերով՝ մարմինը կենդանության նշաններ է ցուցաբերել չորեքշաբթի օրը՝ հուղարկավորության նախապատրաստելու ժամանակ։ Աբեդինին նշել է, որ երեխայի ընտանիքին արդեն տեղեկացրել են կատարվածի մասին։ Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ