Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:




































