04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հետախուզվողի […]

«Մենք» դաշինքը իրեն տեսնում է որպես ընդդիմադիր ուժ /տեսանյութ/

« «Մենք» կուսակցությունների դաշինքը խորհրդարանում լինելու դեպքում կլինի ընդդիմադիր ուժ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց  «Մենք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Վահրամ Խեմչյանը և հավելեց՝ քարոզարշավն ընթանում է բարիդրացիական մթնոլորտում: https://www.youtube.com/watch?v=-Q4dWTu85Uw&fbclid=IwAR2b3GewwiKMlazeQ-uHMMMMtHlApeu05wvzsr3Odms0lAhz3g5dgwDI1Eg Խեմչյանը փաստեց, որ իրենց նախընտրական ծրագիրը տարբերվում է մնացած բոլորի ծրագրերից նրանով, որ իրենք նշում են խնդիրները և հստակ լուծումներ առաջարկում դրանց համար: […]

Մենք չենք սպասի բոլոր ատյաններում սպառվելուն, կդիմենք ՄԻԵԴ. Ռոբերտ Քոչարյնի փաստաբանները հրավիրում են ասուլիսի

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները և ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչութկամբ ասաց, որ մնացած մեկնաբանությունները կտան ժամը 18։00-ին հրավիրած ասուլիսում։ Հայկ Ալումյանն ասաց, որ դատավճռը բողոքարկվելու է։ «Ընթացքը ցույց կտա վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի որոշումը»,- ասաց փաստաբանը։ Բոլոր […]

Ալիևի հետ զրուցել ենք բայց, ցավոք, համաձայնության չենք եկել. Նիկոլ Փաշինյան

Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, քիչ առաջ Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետև Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ […]

Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից գազի գնի մասին հրապարակային վեճի համար, որը նա սկսել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպման տիրոջից: Բացատրությունը շատ բուռն էր, բայց ավելի լավ է այդ մասին չիմանաք»,- ասել է Լուկաշենկոն՝ նկատելով սակայն, […]

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվեց. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին: Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին, թե երբ կարող […]

Թեև շատ բան արվել է երկրաշարժի հետևանքների վերացման համար, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը. ՀՀԿ

Հանրապետական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ […]

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը: «Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և  հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցերը», – ասել է Հ. Հաջիևը «ԱզերԹաջ» […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը  չի լուծվել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: «Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ […]

Առաջին անգամ ՄԽ հայտարարության մեջ ներառվել է Մամեդյարով-Ալիևի «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը. Արմեն Աշոտյան

«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք Նախիջևանի սահմանին Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակից դուրս են եկել ավելի քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված