03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Սա արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում

Երեկ ինֆորմացիոն ֆոնը հագեցած էր, և ցանկություն կա անդրադառնալ մի քանի խնդիրների, բայց կանգ առնեմ մեկի վրա, որտեղ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջևանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում ասել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարարեց, որ դիրքային […]

Ընտանի թռչունների անկում է սկսվել. ինչո՞ւ է լռում տեսչական մարմինը /տեսանյութ/

«Վերջին շրջանում ինչպես վայրի, այնպես էլ ընտանի թռչունների զանգվածային անկման դեպքեր են գրացվում, մինչդեռ լիազոր մարմինները համաճարակաբանական ուսումնասիրություն դեռևս չեն կատարել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղեկություններ են հայտնվում, որ վայրի թռչունների անկման դեպքեր են գրանցվում Երևանի տարբեր շրջաններում, նկարներ են հրապարակվում, […]

Ովքեր են ամենախոշոր հարկատուները. ՊԵԿ-ի հարապարակումը

ՊԵԿ-ը հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջին ինն ամիսներին խոշոր հարկատուները բյուջե են մուտքագրել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ: Ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը 9 ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է՝ […]

Տարրական կուլտուրա ունեցեք. Արարատ Միրզոյանի տիկինը «պատասխանատվության» դասեր է տալիս լրագրողներին. Հրապարակ

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղպայմանագրի» անդամներին եւ իր թիմակիցներին խստիվ զգուշացրել է՝ եթե իմանամ իրար դեմ նյութեր եք պատվիրում, ֆեյքերով իրար դեմ աշխատում, նման մարդիկ մեզ հետ գնալու ճանապարհ չունեն։ Բայց ինտրիգների ու ֆեյքային պատերազմների միջոցով ասպարեզում հայտնված մարդկանց համար իրենց սովորույթներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ գործում ամենից հմուտն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն […]

Միքայել Մինասյանից հետո. Ժամանակ

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ըստ թերթի աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

«Հեղափոխական» վարորդները տուժել են. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Օրաթերթը ՃՈ-ից տեղեկացավ, որ մոտ 1000 վարչական ակտ հասցեատերերի դիմելուց հետո է բեկանվել, իսկ 2 տասնյակ հազարից ավել իրավախախտում հեղափոխության օրերին ՃՈ աշխատակիցների կողմից չի արձանագրվել: Օրաթերթ զանգահարած եւ […]

Այդպիսի ժողովրդին ոչ մի բանով հնարավոր չէ օգնել. նա կործանվում է սեփական հիմարությունից. Հայոց աշխարհ

Ինչո՞ւ են մերօրյա քաղաքացու համար խոր մտքերը, լուրջ փիլիսոփայությունն ու պատմությունը անհաղթահարելի։   Եթե երեխային տարեցտարի կերակրես վռիկ շիլայով, նա չի սովորի ծամել. կծվածքը կծռմռվի, իսկ դա ուղղում են թիթեղիկներ ու մետաղալարեր հագցնելով։    Ընդամենը հարյուր տարի առաջ մարդիկ դեռ մանկուց Աստվածաշունչ էին կարդում։ Այսօր Սուրբ Գիրքը մեծամասնությանը անհետաքրքիր է եւ անհասկանալի։ Երկար է, խճճված ու առանց […]

«Լավ են անում, աչքն էլ հանում են, նրան հասնում է». ՀԿ-ները Սերժի ժամանակ ու Նիկոլի ժամանակ. Առավոտ

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել ընդունված հակառուսական բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին: Փաստաթղթի ընդունմանը կողմ էին 66 երկրներ: Դեմ է քվեարկել 19 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, […]

Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար. Մխիթար Հայրապետյան

Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված