2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը: Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում: Հավելենք […]




































