Շաբաթվա բոլոլա /տեսանյութ/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գրիչի պատմության հրապարակումից առաջ հարկ է անդրադառնալ Կապանում տեղի ունեցած ասուլիսին։ Ես, որպես իրավաբան, երբ նայում էին այդ ասուլիսը, ինձ համար անհասկանալի մնաց, թե տարեսկզբին ի՞նչ ուղերձ հղեց Կառավարության ղեկավարն աշխարհին և մեզ։ Ինձ համար անհասկանալի մնաց հարցը նաև, թե ո՞րն է մեր ապագայի տեսլականը։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական […]
Մի շաբաթից թռնում եմ արտասահման այդ թվում քաղաքական օրակարգով, տղա եք մի թողեք ես լքեմ երկիրը: 5-րդ ալիքի եթերում հայտարարել է Արմեն Աշոտյանը: «Կարա՞ք այդպիսի բան: Տղա եք, կանխեք իմ բոլոր հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ»,-նշել է նա:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի ոդիսականը… Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը: Արձանագրենք. Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է […]
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով: «ՀՀ Զինված ուժերի կազմավորումը հայ ժողովրդի պատմության շրջադարձային էջերից մեկն է, հայոց նորանկախ երկու հանրապետությունների սահմանների անվտանգության ապահովման և հետագա վերելքի առանցքային գրավականը: Անցնելով կազմավորման մի քանի փուլեր՝ Զինված ուժերը կրել են այն նույն դժվարությունները և անցել այն նույն փորձություններով, որոնք ապրել և հաղթահարել […]
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը գրել է. «Ցավում եմ, բայց ԱԺ փոխխոսնակի հարցազրույցը քծնանքի դատապարտման վերաբերյալ ոչ այլ ինչ էր, քան ինքնին քծնանք: Ափոսում եմ, որ այս երկու տարում քաղաքականության վարման որակյալ փոփոխությունների հարցում որևէ նկատելի առաջընթաց այդպես էլ չարձանագրվեց: Հիմա բոլորի համար էս ամենը թամաշայի հավես պահեր են, […]
Ավետիք Իշխանյանը գրում է․ «Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։ «Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը […]
Անցած տարվա մայիսին, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներից եւ համախոհներից բացի, այդ միջոցառմանը, ոմանց համար անսպասելիորեն, խոսք ասաց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նա ասել էր, որ շնորհանդեսը հնարավորություն է՝ վերաբերմունք արտահայտելու ՀՀ […]
Մեծություններ կան, որոնց նախքան առնչվելը ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք ունեմ դրա իրավունքը: Պատասխանը կախված է նույն այդ մեծությունների մեծությունից. նրանց հզորությունից, վեհությունից, բարձրությունից, խորությունից: Մեծություններին սխալ մոտենալու դեպքում հավանական է՝ փշրվես: Նրանց սահմանած բարձունքը դժվար է հաղթահարել. պետք է զգուշանալ հավանական գահավիժումից: Նրանց խորքերը շատ ավելի անհատակ են, և հնարավոր է՝ ելքի ճանապարհ չգտնես: […]
Նախաբանի փոխարեն: Էս գիշեր քունս փախավ, գնացի-անցա քո ահնիձորյան-ծմակուտյան սար ու ձորերով։ Հովվաշներիդ փնտրեցի ու չգտա։ Քնած կամ փախած էին։ Կանաչ դաշտդ սեւ ու մութ ամպերով էր ծածկված՝ ոչ ձին կար, ոչ էլ գելը, որ քեզ հավասար ախպերություն էին արել։ Հայրդ հյուսնի իր կացինը ձեռքին խռով ու մտազբաղ էր։ Չճանաչեց։ Բարեւիս հազիվ պատասխանեց։ Կացինը ձեռքին […]




























