02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Ուռա, հպարտներ, ուռա ատելությանը եւ կեղծիքին»

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս բոլորիս խելք ենք սովորեցնում, դատում, քննադատում, հայհոյում, սիրաշահում, ատում, փառաբանում, ոչնչացնում։ Բոլորս խոսում ենք հասարակության եւ ժողովրդի անունից, եւ ամեն մեկիս թվում է մեր խոսքը վերին ատյանի ճշմարտություն է ու բոլոր մյուսները պարտավոր են լսել, ընդունել ու հասկանալ։ Հիշողությունների տախտակը դարձել է ճեփ-ճերմակ, […]

«Մեզ լռեցնել չի ստացվելու». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությունը վտանգված է։ Բայց մեզ լռեցնել չի ստացվելու։ Մենք եւ հազարավոր այլ մարդիկ ունեն խիզախություն ասելու այն, ինչ մտածում ենք։ Խիզախություն ունեցեք իմանալ ճշմարտությունը»։

Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի և վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձևավորելուն. Վերնատուն

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի հայտարարությունը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ․ «Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։ Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ […]

Ինչ կատարվում է մեր երկրում, ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Էդուարդ Շարմազանով

Եկել եմ աջակցելու պարոն Թավադյանին, խոսքի ազատությանը, խղճի ազատությանը,  ազատ խոսքին: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատական համակարգից, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ակնկալում եմ, որ մի օր և շատ շուտով  կլինեն դատավորներ  և դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ  սահմանադրականությունը, […]

Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել: Կուտոյանի դիակի վրա […]

Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի […]

«Ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք … Նիկոլի համար ճամփա եմ փակել, տորթ եմ բաժանել, իսկ էսօր երեխուս ուտելիքը վերցնում են ձեռքիցս». Կառավարության մոտ լարված է /Ուղիղ/

Կառավարության մոտ սպանդանոցների դեմ բողոքի ակցիա անցկացնող անասնապահները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտան: Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան: «Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ճանապարհը կբացեն, եթե Կառավարությունից ներկայացուցիչ […]

Հայաստանում ազատ խոսքը վտանգված է. եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը. Արմեն Աշոտյան

Եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը: Թավադյանի աջակիցների ակցիայի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանություններն իրոք նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում, այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, […]

Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ. Էդուարդ Շարմազանով

Այս պայքարը երկար է եւ մենք մարդկանց եւ կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է՝ ջլատել կամ հոգնեցնել, ապա մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն […]

Չունենք որևէ երաշխիք, որ ադրբեջանցիները փորձ չեն անի կրկնելու նորից Բաքվի ջարդերը. Անժելա Էլիբեգովա

Փաստացի, Ադրբեջանը մնաց անպատիժ Բաքվի հայերի ջարդերի կազմակերպման և իրագործման համար, դա նշանակում է, որ չունենք որևէ երաշխիք, որ փորձ չեն անի նորից կրկնելու, «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Քննարկմանը մասնակից «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, թե ինչպես նախկինում, այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ