02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր Հայոց բանակի օրն է. Փաստ համար 35/2 – Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – […]

Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու […]

Սա բոլորիս տոնն է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է: Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, […]

Հայկական բանակն ազգային միասնականության կենդանի մարմնացումն է․ Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. 8Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ […]

Ծնվելով պատերազմում՝ Հայոց բանակը դարձավ հզոր և անպարտելի. Ղարամյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը բանակի 28-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել: Նա գրել է. «Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, հարգելի՛ վետերաններ. 28 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշմամբ ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։ Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Հայոց նորաստեղծ պետականությունը կանգնած […]

Հայկական բանակը 28 տարեկան է

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերը 28 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով: Թեև պաշտոնապես […]

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն […]

Մի ամաչիր խոսել Քրիստոսի մասին

Շատերն ասում են, իմ հավատքն իմ սրտի մեջ է: Բայց Քրիստոսն այսպիսի հավատքով չի բավարարվում: Նա պահանջում է բերանացի վկայություն: Նա ասում է. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է» […]

Ատելության խոսքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը`սկսած վարչապետից. փաստաբան

«Եթե այդ քաղաքական ուժը այն տրամադրություններն ունի, որ իրականում բռնություն չի կարելի քարոզել, ատելության մթնոլորտը չպետք է լինի, իրենք բոլորը պետք է զուսպ լինեն եւ չափեն իրենց գործողություններն ու խոսքը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝    անդրադառնալով Երեւանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության ավագանի Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդած արձագանքներին: Փաստաբանը շեշտում է […]

Ժամանակավորապես խուսափեք Չինաստան այցերից․ ԱՆ և ԱԳՆ հորդորը

Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ առողջապահության նախարարությունը հորդորում են ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին նախարարությունները հորդորում են մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ