27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տհաճ հարցեր՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը․ 168 Ժամ

«Մեր տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել։ Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով ապացուցել, որ ամեն ինչ ընստ օրենքի է արվում։ Հանդիպման ժամանակ իշխանությունների համար տհաճ հարցեր են հնչել։ Հատկապես կարևորվել է այն հարցը, թե ինչո՞ւ ողջ այս […]

Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը հպարտ քաղաքացիներին. 168 Ժամ

«Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը հանրաքվեի ներկայացնելու՝ խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ինչպես նաեւ՝ այդ հարցի նպատակով հրավիրված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, կանխորոշելու են առաջիկա երկու-երեք ամիսների Հայաստանի ապագան։ Մռայլ ապագան։ «Շնաբարո» ապագան ու «վնգստացող» ապագան։ Բացի այն, որ սահմանադրական հանրաքվեն խնդրահարույց ու վիճահարույց է իրավականության ու սահմանադրականության տեսանկյունից, այն դառնալու է քաղաքական բախումների, ներքին […]

ԱԳՆ-ն ունի ակնհայտ դիտավորություն՝ Արցախի սուբյեկտայնություն իջեցնելու

Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է․  «ԱԳՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունը խոսնակի մակարդակով ու էդ արձագանքի հետ կապված ուզում եմ մի շարք դիտարկումներ անել. – ԱԳՆ խոսնակը, ըստ էության, արգելելով Արցախի ներկայացուցիչներին քննարկել Արցխյան հիմնախնդիրը, կրկին անգամ օգտագործում է մի անասնագույն եզրույթ. Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ։ Ուրեմն, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ չէ, այլ Արցախի օրինական իշխանություններ ա։ […]

Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ առջև ծառացած մարտահրավերներին

2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից դատարանում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։ Ընդունելությանը մասնակցել են ՍԴ դատավորներն ու աշխատակազմի աշխատակիցները: Հայաստանի Հանրապետության պետական օրհներգից հետո ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Իր ելույթում ՍԴ նախագահը, շնորհավորելով ՍԴ դատավորներին և աշխատակազմի […]

Նիկոլի նպատակը հանրաքվեն չէ, այլ սպառնալիքով հրաժարականներ ստանալը․ Սամսոնյան

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է «Նիկոլի նպատակը հանրաքվեի սպառնալիքի տակ հրաժարականներ ստանալն է, որը պետք է ԲԱՑԱՌԵԼ Փաշինյանի նպատակը ոչ թե հանրաքվե անելն է, այլ դրա սպառնալիքով ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելը: Էս մարդիկ շատ ծիծաղելի վիճակում են հայտնվել, էն աստիճանի ծիծաղելի, որ անգամ Արամ Աբրահամյանին են հոդված գրել տալիս այն մասին, որ […]

4 զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ. 3–ը մահացել են

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։ Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. […]

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ. hետևանքները շատ ծանր են լինելու. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ԱԺ–ում երեկ տեղի ունեցած քվեարկությամբ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ։ «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,– ասվում է գրառման […]

Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ժողովուրդ

Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: […]

Իրավաբաններն ու իրավապաշտպանները դիմում են նախագահին

«ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի […]

Ժնևում քննարկվել է Լաչինում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու հարցը.Վ. Բալասանյան /տեսանյութ/

«Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին»,- Tert.am-ի եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ