27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Միքայել Մինասյանի ուրվականը կռիվ է գցել Փաշինյանի տանը

Ազգային ժողովի հայտնի նիստում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց Միքայել Մինասյանի հետ համագործակցության մեջ: Սերժ Սարգսյանի փեսայի`Միքայել Մինասյանի անվան շուրջ ոչ պակաս սկանդալային հայտարարություն արեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը`նշելով, թե Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ հանդիպել է Մինասյանի հետ, ինչին որեւէ կերպ վարչապետի եւ նրա մերձավոր շրջանակներից հերքում չհնչեց: Մինչդեռ սա կարեւոր […]

Վերջում մեկը մեկի գլխին քարով կտա, կամ մեկն իրեն հայհոյողին կխփի, արդյունքում կունենանք արյունահեղություն

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է, դրա համար այդ պրոցեսում միայն մեկ ճամբար պետք է լինի՝ «այո»-ի: «Ոչ»-ի ճամբար պետք է չլինի, որին կոչնչացնեն ատելության բանակով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքերով, իշխանությանն օդի ու ջրի նման «ոչ»-ի ճամբար է պետք, որպեսզի այդ մարդկանց մեղադրի Սերժ Սարգսյանին պաշտպանելու մեջ, ինչից […]

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

Մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ուղարկելու նախագիծը վիճարկելու մասին, ըստ էության ակնարկելով, որ ԲՀԿ-ն խոչընդոտում է այս գործընթացին: Ասաց`համապատասխան թվով ստորագրություններ չունեն, դրա համար վերոնշյալ հարցը փակված է: Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հարմարվել ու վայելում են Սերժ […]

Հայաստանը գնում է ամբիցիոզ, իրականության հետ կապ չունեցող լուծումների. այլ երկրներից մեզ հարցնում են`էս ի՞նչ եք անում. նախկին փոխնախարար

 ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար, բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերլուծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2020թ.-ին 10 մլն ծառատունկի վերաբերյալ. որքանո՞վ է իրատեսական. այս նախագծի բնապահպանական և տնտեսական ոլորտի հնարավոր ռիսկերն ու վտանգները:  Հիշեցնենք, Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել՝  2019թ. մայիսին՝ հայտարարելով, որ […]

Եթե հանրաքվեն տապալվի, ինչ սցենար գործի կդրվի. 168 Ժամ

Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, […]

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն, անհասկանալիորեն ընդհատվել է Խաչատրյանի բուժումը և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն […]

Ինչպես դառնալ Նիկոլի սրտի պաշտոնյան. 7or.am /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանը գրավել։ Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը նախորդ իշխանության օրոք է ձևավորվել, որ այս դատարանը մշտապես դակել է ընտրակեղծիքների արդյունքները, և որ այդ մարմնի կազմը փոխելը ժողովրդի պահանջն է։ Բայց սրանք բոլորն էլ դատարկ հիմնավորումներ են։ «Ժողովրդի» վարչապետն անկեղծ պետք է լիներ ու հայտարարեր, որ ինքը ՍԴ-ն ուզում […]

Սերժ Սարգսյանը ճիշտ էր: ԲՀԿ-ականները փախել էին դահլիճից. Հայելի

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի […]

Գտիր տարբերությունը: Հրայր Թովմասյանը չի օգտվում ծառայողական մեքենայից, գումարը փոխանցում է բանակին. Իրավունք

Անկախ այն բոլոր կեղծ լուրերից, որոնք պտտվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան շուրջ, այ­նուամենայնիվ, իրականությունն ասում է այլ բան։ Նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը, պարզվում է՝ երկար ժամանակ է, ինչ չի օգտվում իրեն պատկանող ծառայողական մեքենայից եւ մեքենայի համար նախատեսված բենզինից, ավե­լին՝ բոլոր այդ գումարները հատկաց­նում է Հայոց բանակին։ Ինչպես բոլորս գիտենք, պատկերն այլ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ