01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հրայր Թովմասյանի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է […]

Վահագն Հովակիմյանը բարձրագույն կրթություն չունի. 168.am

Սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, բայց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում լուրջ-լուրջ նախագծեր է ներկայացնում ու հիմա էլ երկիրը փոթորկած նախագծի հարակից զեկուցող է, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն,-գրում է 168.am-ը եւ հավելու. Այսպես, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ […]

«Ճգնաժամը Ազգային Ժողովում է, իշխանական մեծամասնության մեջ եւ ոչ թե Սահմանադրական դատարանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, կա ճգնաժամ, եւ այն Ազգային ժողովում է Ճգնաժամը Ազգային Ժողովում է, իշխանական մեծամասնության մեջ եւ ոչ թե Սահմանադրական դատարանում եւ նրա շուրջ։ Ինքներդ ձեր միջի ճգնաժամը նախ հաղթահարեք, կողմնորոշվեք։ Երկրի օրենսդիր մարմինը դարձրել եք շատ մազալու բան։ Մեկ արտահերթ անում եք, մեկ չեք […]

«Կլինի՞, ձեր իրավական և ինտելեկտուալ մերկությունն Արարատի մարզում բուծվող կոկորդիլոսների կաշվով փակեք գոնե». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհին իր քարանձավից (իր իսկ խոսքերն են) նայող մարդը զեկուցում է Սահմանադրական փոփոխությունների մասին հակասահմանադրական նախագիծը: Կլինի՞, մնաք ձեր քարանձավներում ու մեր պետության հետ գործ չունենաք: Կլինի՞, ձեր ֆանտազիաները մարմնավորեք քարանձավի պատերի վրա ծառի ճյուղով մամոնտների որսի պատկերներ քերելով: Կլինի՞, ձեր իրավական և ինտելեկտուալ մերկությունն Արարատի […]

Հակաիրավականության այս տենդին պետք է րոպե առաջ վերջ տալ

Հարգելի իմ քայլական պատգամավորներ, Գովելի է ձեր՝ իրավական խնդիրներ առաջացնելու եւ հետո դրանք լուծելու մեծ նվիրումը, սակայն փոխադարձ «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտում առաջարկում եմ անել թեթեւ մտավարժանք։ Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ ( Ի դեպ ընդդիմադիրներին եւս առաջարկում եմ սա մի կողմ դնել) Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը եւ […]

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 7-ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհուրընկալվեն քաղաքագետ Լիլիթ Թումանյանը և Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝  ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը. ԱԺ-ի կողմից սահմանդրական փոփոխությունների նախագիծը. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքականությամբ զբաղվելու և կուսակցություն ստեղծելու մտադրությունը. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

«Քանի որ «արյուն» եք քարոզել, վստահ եղեք, ձեզ կսկսեն մատաղ անել». Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական նիհիլիզմի հետևանքները… Սիրելի հպարտներ, դուք հպարտացաք, հպարտ դարձաք, որովհետև մինչև ձեր իշխանության գալը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք թեև եղել ա կոռուպցիա, անարդյունավետ կառավարում, արդարության պակաս, եկամուտների անհավասար բաշխում, ու հազար այլ արատներ, բայց մի բան հստակ եղել է՝ հարգանք առ օրենքի ձևական պահանջ։ Եղել են մանր շուստրիություններ, […]

«Կկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ՝ ոչ…». Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը գրում է. «Այն, որ Սահմանադրության փոփոխությունները չէին ընդունվելու ԱԺ-ում, կանխատեսել էի վերջին հարցազրույցում։ Այն, որ նախապատվությունը տրվելու է հանրաքվեին, ինչը նախատեսված է Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչի մասին ևս ակնարկել էի, բոլորովին այլ ենթատեքստ ունի։ Խոսքն այն մասին է, որ եթե ԱԺ-ն ՀԱՄՈԶՎԱԾ Է ԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ […]

ՍԴ-ն բարի արգելանք է Ստամբուլյան պիղծ կոնվենցիան օրենք դարձնելուն

Բարեկամնե՛ր, ՍԴ-ն բարի արգելանք է Ստամբուլյան պիղծ կոնվենցիան օրենք դարձնելուն: Իսկ ովքեր որ արդարության անունից կեղծավորվում են՝ չարիք սերմնացանելու նպատակով, աղոթենք, որ Աստված նմաններին բաժան-բաժան անի, միմյանց դեմ հանի և արդար դատով՝ խորապե՛ս ամաչեցնի: Ամե՛ն: Գրում է հրապարակախոս թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը:

Սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից: 2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ