30 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»: Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը […]

Փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 14-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: ԹԵՄԱ՝  ապրիլի 5-ին նախատեսված  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն. հանրաքվեի մեկնարկը. քաղաքական ուժերի հնարավոր դասավորումը. սպասվող ներքաղաքական զարգացումներ:

Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը հայտնել է, որ նախատեսվում է, որ Սիրիայի խորհրդարանը այսօր քվեարկելու է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության ծրագրած եւ իրագործած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը։ Այս մասին տեղեկացնում է arfd.am-ը: «Գանձասար»-ը հայտնում է, որ նա վստահեցրել է, որ Օսմանյան Կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի այլազան բաղադրիչներին […]

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես […]

Ահա, թե ինչ է փոխվել Նոր Հայաստանում: Դուք չգիտե՞ք ես ով եմ, հայտարարել է պատգամավորի որդին.

Ինչպես ավելի վաղ մամուլը գրեց, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի որդին, ամբողջ Տավուշի մարզը վախի մեջ է պահում: Թեև ՀՀ ոստիկանությունից հերքում են, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդին ջարդել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը՝ հափշտակելով ներսի գումարը, այնուամենայնիվ մարզաբնակներն այլ բան են ասում, ավելին կան ականատեսներ, որ […]

Մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար․ Փաշինյանի պատվիրակությունը կհանգրվանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում

Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքյաին այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, այս մասին գրում է լրագրող Էմիլ Բաբայանըՙ փոխանցում է Politik.am-ը: «Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte […]

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Երեկոյան կառավարության ղեկավարը […]

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իրավաբաններից կազմված «Ոչ»-ի շտաբ է ձևավորում. հայտարարություն

Հարյուրից ավել իրավաբաններ և իրավապաշտպաններ օրեր առաջ հրապարակավ դիրքորոշում էին հայտնել, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով, Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ցավոք, հանրաքվեն այնուամենայնիվ նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «Ոչ» քարոզչական […]

«Կանացի լոգիկայի անունն ա դուրս եկել, բայց փաշինյանենց լոգիկան անկրկնելի ա». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «-Այս դատախազը եւ ԿԸՀ նախագահը նո՞ր են։ -Ոչ, պարզապես դրանք լվացված են Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմով։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը բացահայտ ասում է, որ մենք գնում ենք հանրաքվեի, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր աշխատանքն է անում, այլ ոչ թե Արթուր Դավթյանի եւ Տիգրան Մուկուչյանի […]

Ճանապարհը՝ պետական պոպուլիզմից դեպի արդար պետություն. Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հեղինակային հոդվածում անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերին, արդար պետության մասին հանրության պատկերացումներին, ինչպես նաև պետական համակարգում առկա պոպուլիզմին։ Հեղինակը նաև ներկայացնում է դեպի արդար պետություն տանող ուղիներ։ Պետականի և հասարակականի միջև սահմանն այսօր ինտենսիվորեն քայքայվում է։ Տարբեր երկրներում այդ գործընթացի ձևերն ու արագությունն ունեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ