ԱԺՄ-ն քաղաքացիներին կոչ է անում՝ չմասնակցել հակաօրինական այս հանրաքվեին
Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։ Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի եւ համակարգային բարեփոխումների իրականացման […]





































