Նիկոլ Փաշինյանը Վրաստանից վերադարձել է կոնկրետ հանձնարարությամբ. Վոլոդյա Հովհաննիսյան /տեսանյութ/
Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը հնարավոր է գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են: Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռեւս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, […]
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Քիչ առաջ BBC news-ը հայտնեց, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկուսացել է տանը. Մեծ Բրիտանիայից վերադարձած նրա կնոջ՝ Սոֆիի մոտ վարակի նշաններ են: Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:
Վարչապետ Փաշինյանը, այսպես ասեմ՝ ինքնատիպ պատկերացում ունի սուր-վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման, տարածումը կանխելու միջոցների մասին: Չափազա՛նց ինքնատիպ: Այ, օրինակ, աշխարհով մեկ արդեն տարածվել է կորոնավիրուսը, է՛լ ավելի սաստիկ տարածվել է դրա տարածման խուճապը: Իսկ մեր երկրի մշտահեղափոխական վարչապետն ասում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թու-թու-թու… Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է: Բայց տեսնում եմ, որ այդ «շունը» որ […]
Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի […]
Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են: ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում: Թերթի աղբյուրի […]
Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։ Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` […]
Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով եւ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում: Թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան […]
Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ […]
Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր տեսաուղերձում։ «Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», – նշել է նա։ Մակրոնը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։ Վերջին տվյալով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 2876 մարդ, մահացել է 61-ը։




























