19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները» լրջորեն են պատրաստվել Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար. Իրատես

Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։

Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` Դանիել Իոաննիսյանի «գլխավորությամբ», եվրոպական «ծրագրերի» շրջանակում «թրենինգներ» են անցկացնում արցախյան քննիչների հետ` ընտրությունների խախտումների մասով` արագ-օպերատիվ արձագանքելուն առնչվող:

Իրականում թիրախում Արայիկ Հարությունյանն է, որի ընտրվելու շանսերն ամենամեծն են։ Դրանով փորձում են նրան «մոնիտորինգի» տակ պահել։ Մայիլյանի թիմի անդամներն արդեն իսկ հնչեցնում են հայտարարություններ` «այլոց փող բաժանելու մասին» հայտարարություններ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ