Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է պատերազմի ռիսկը․ Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ արցախցիներ Քույրեր և եղբայրներ Ինչպես գիտեք, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, հետևելով աշխարհի բազմաթիվ պետությունների օրինակին, արտակարգ դրություն հայտարարեց։ Այդ որոշումն ուշացած էր, բայց՝ ճիշտ։ Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ […]





































