27 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մարտի 26-ի նիստը հետաձգելու խնդրանքով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երեւան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն: Նշված պաշտոնատար անձը Գագիկ Բեգլարյանն է: ՀՀ […]

Ո՞ւմ գործունեությունն է սահմանափակվելու

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ 1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը […]

Նիկոլը սեփական կնգան չի կարում պահել կարանտինի տակ, ընկած հայ ազգին է կարանտին քարոզում․ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը շրջում է Երեւանի փողոցներում՝ իրազեկելու քաղաքացիներին, թե ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսից ու ինչպես պետք է մեկուսանալ։ Այսինքն հայ ազգին կորոնովիրուսից պաշտպանվելու մասին խելք է սովորեցնում մի մարդ, որը իր ու իր ամուսնու գործողությունների շնորհիվ երկու անգամ ընտանյոք հանդերձ կասկած են […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ: Լրագրողների հետ զրույցում Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է: «Պալատում քրեակատարողական հիմնարկի ծառայող է գտնվում: Վերաբերմունքը լավ է, սակայն ծառայողները հաճախ փոխվում են, եւ յուրաքանչյուրը կարող է վիրուսակիր լինել: Այն պայմաններում, երբ մարդը առողջական խնդիրներ ունի, դա ինքնին […]

Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար. Պարետատունը նիստ է անցկացրել

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,  Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային […]

Պարապուրդը ևս վճարվում է. Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի. Ժորա Սարգսյան

Այն գործատուները, որոնք կհրաժարվեն վճարել իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ժամանակ, կտուգանվեն. ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: «Աշխատողներն ամեն ամիս իրավունք ունեն աշխատավարձ ստանալու, պարապուրդը ևս վճարվում է: Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի չվճարված աշխատավարձի չափով: Նոր խստացումների կարիք չկա, ուղղակի պետք է տարանջատվի, թե որ […]

ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններով է հանդես եկել

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Այս մասին տեղեկանում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունից: Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային  հարցերի:  Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա […]

Ի՞նչ խնդիր է լուծում Սորոսը Հայաստանում և Արցախում, ու՞մ ձեռքերով. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Ի՞նչ խնդիր է լուծում Սորոսը Հայաստանում և Արցախում, ու՞մ ձեռքերով Սորոսականները հավաքական կերպար են։ Ջորջ Սորոսը Հայաստանում ու արդեն նաև Արցախում գործող այդ հավաքական կերպարի առանձին մասերի «հոգևոր» հայրն է ու փող տվողը։ Փող տվողներ էլի կան, բայց Սորոսի անունն է դուրս եկել։ Ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս […]

Եվ Իրանում, և Լեհաստանում հնարավորություն է բացվել բանտերը իբրև կորոնավիրուսով հիվանդների մեկուսարան օգտագործելու. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի 2 օր առաջ Իրանը 85 հազ կալանավոր տուն թողեց։ Պահեց միայն ամենավտանգավորներին։ Այսօր էլ նույն բանն արեց Լեհաստանը։ Անձնագրերը պահում են (որ երկրից չգնան), երաշխավորից բանկերում միջոցներ են սառեցնում (ինչքան հասկանում եմ, այնուամենայնիվ գրավ չեն վերցնում), և էլեկտրոնային բրասլետներ են ձեռքներին դնում։ Եվ Իրանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ