01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂ խաղաղ գործընթացի ընթացքը կախված չէ ընտրություններից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և Արցախում կայացած ընտրություններին՝ նշելով, որ խաղաղկարգավորման գործընթացը կախված չէ կայացած ընտրություններից: 

Զախարովան նշել է,  Ռուսաստանի համար ելակետն այն է, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,ասել է Զախարովան՝ հավելելով․  «Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը ինչ-որ կերպ կախված է նշված իրադարձությունից»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ճեպազրույցի տեսագրությունը՝ ստորև։

https://youtu.be/1GSPwrRM3IE

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ