Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի․ Տիգրան Ավինյան
Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», – ասաց Ավինյանը։ Նա ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ […]





































