16 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ. Արմեն Աշոտյան

Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը Նիկոլ Փաշինյանի երկու տարվա բանակցային ֆիասկոն քողարկելու համար ունակ է իրականությանը չհամապատասխանող քաղաքական հայտարարությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը չէր համաձայնում Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտական հաղթանակների շարքին դասվող Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Վստահ եմ, Զոհրաբ Մնացականյանը […]

«Թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։ […]

Մեծամիտ ու պարզունակ. Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությանն ու գործելաոճին։ Նա իր գրառումը վերնագրել է. «Մեծամիտ ու պարզունակ»: «ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը եւ հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, […]

Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում` ներսից

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են անում, կհարձակվե՞ն Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրահեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում` հաճախ կշռադատված, ավելի հաճախ` ոչ:   Ու չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվել են […]

Ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի գրառմանը: «Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ […]

Քաղաքական լիբերալներն ու իրենց գլոբալիստ հռչակած կոսմոպոլիտները պետք է «նորից դպրոց գնան» և սովորեն կամ վերասովորեն պատմություն. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մեր ժամանակներում առաջնային քաղաքական ուղղվածությունն ազգայնականությունն է: Քաղաքական լիբերալներն ու իրենց գլոբալիստ հռչակած կոսմոպոլիտները պետք է “նորից դպրոց գնան” և սովորեն կամ վերասովորեն պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, հատկապես կրոնական և ազգային համոզմունքն ու ինքնությունը որոշելու կարողությունը` եթե ցանկանում են ապագայի քաղաքականության մեջ տեղ ու դեր […]

ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում կրթության ոլորտում և որոնք այս իշխանությունը ռեֆորմներ է անվանում, շարունակվելու են… Այդ մասին իր facebook-յան էջում տեղեկացրել է սուպերնախարար Արայիկ Հարությունյանը… Այս ստախոս բանսարկուն, որը փայլատակում է իր պրիմիտիվ դատողություններով, այդ գրառման մեջ, “անուն” չտալով, մեղադրել է քաղաքական ուժերից մեկին իրենց հակազգային և հակապետական […]

Մենք ձախողելու ենք այնքան ժամանակ, մինչև ոլորտային կառավարումը վստահելու ենք կուսակցական ընկերներին. Նախկին վարչապետ

Մենք ձախողելու ենք այնքան ժամանակ, մինչև ոլորտային կառավարումը վստահելու ենք կուսակցական ընկերներին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: «Նախարարի պաշտոնում պիտի նշանակվեն տվյալ ոլորտի միջազգային փորձ և հեղինակություն ունեցող արհեստավարժները: Նախագահական կառավարման ներքո: Էկոլոգ Պետրոսյան հանրությունը չի ճանաչում»,-նշել է նա:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 841 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 291-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 29 557 (+560) մարդ, այս պահին բուժվում է 8307-ը (-280): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 977 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 749 (+11), այլ պատճառներով՝ 228 (+0): Մեկ օրում մահացել է 11 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ