Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 162 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 469-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 25 244 (+478) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-19): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 905 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 688 (+10), այլ պատճառներով՝ 217: Մեկ օրում մահացել է 10 մարդ:





































