20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ալեն Սիմոնյանին վռնդել են խանութից՝ դիմակ չունենալու պատճառով․Մալյան

ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույս, Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: ԱԺ փոխխոսնակը հարցրել է, թե իրեն տեղը չե՞ն բերում: Վաճառողը պատասխանել է՝ շատ լավ բերում են ու, կարծեմ, դիմակ կրելու պարտադրանքը իրենց քաղաքական ուժն է մոգոնել: Ալենը շարունակել է վիճաբանել, բայց խանութի աշխատակիցները […]

Այստեղ դրախտ է, մարդիկ դրախտում են ապրում. Նախագահը՝ Չինարիում

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Չինարի սահմանամերձ գյուղ: Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական […]

Մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել, մինչև ե՞րբ․ Գևորգ Թամամյան

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած… Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները! Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահվան՝ 8

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան […]

Նիկոլի «թվի» ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև «խելացի քաղաք»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Իշխանատեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական և ներդրումային հեղափոխություն իրականացնել մեր փոքր երկրում, ինչը երկար սպասեցնել չտվեց… Նրա թիմակիցները սկեցին խոսել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնադրելու, ինչպես նաև Գյումրիի օդանավակայանի մոտ ինքնաթիռների արտադրամաս հիմելու մասին… Այդ խոստումներից արդեն անցել է մոտ 2 տարի, սակայն որևէ լումա ներդրում այդ խոստումների […]

Գաղտնալսող սարք՝ ԱԱԾ փոխտնօրենի սենյակում. նոր սկանդալ․ «Հրապարակ»

«ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել։ Մենք արդեն մոտ մեկ շաբաթ է գրում ենք, որ ԱԱԾ նոր տնօրենը որոշել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել՝ նա ԱԱԾ-ում «ապօրինի զենք» է հայտնաբերել եւ որոշել է մեղադրել ԱԱԾ նախկին տնօրենին ու գործող աշխատակիցներին։ Մենք գրել էինք, որ ձերբակալվել է ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը, փորձել են նրանից ցուցմունքներ […]

Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. Politik.am

Politik.am-ը գրում է․ ««5-րդ ալիք» հեռուստաընկերությունը օրերս հեռարձակեց «Կորսված փողեր և հույսեր» փաստագրական ֆիլմը։ Ֆիլմի ընթացքում անդրադարձ է կատարվում իշխանության ներկայացուցիչների վերջին երկու տարիների շնորհիվ կուտակած միջոցներին։  Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև վարչապետ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի կողմից Ձորաղբյուր թաղամասում գնված առանձնատանը։  Ի դեպ հետաքրքիր է, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարագրում այս առանձնատան մասին ոչինչ չկա […]

2016թ. ապրիլյան հերոսական ու հաղթական քառօրյա պատերազմի մասին մեր պատմությունը ռազմական և քաղաքական հետևություններ դեռ շատ է անելու. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2016թ. ապրիլյան հերոսական ու հաղթական քառօրյա պատերազմի մասին մեր պատմությունը ռազմական և քաղաքական հետևություններ դեռ շատ է անելու:   Ադրբեջանի քսանամյա ռազմաքաղաքական փուչիկը պայթել է հենց այդ օրերի ընթացքում՝ մեր պետության, բանակի ու ժողովրդի վճռական ջանքերով:   ՀԱՂԹԱՆԱԿ, որը վերանորոգել, վերազինել ու վերականգնել […]

Կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևան-Բեյրութ թռիչքների կապակցությամբ Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օնությունը տեղափոխելու Բեյրութ: Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով: Տեղեկացնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված