Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
para.tv-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ նախկին ոստիկանապճետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
para.tv-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ նախկին ոստիկանապճետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու աշխատելաոճին, տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ […]
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովորողները կգնան դպրոց ✅Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: ✅Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: ✅Պարետատունը, մեր […]
Օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք […]
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են. գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, […]
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անդրանիկ Քոչարյանի «Ազատության» լրագրողի հետ զրույցի առաջին իսկ րոպեն հուշեց՝ ծուռ հայելիների աշխարհում են: «Ազատության» լրագրողը միտումնավոր կեղծում է ապրիլյան պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ չի արձագանքում, փորձելով լռելյայն հերքել ինքն իրեն, երբ մի քանի ամիս առաջ մեկ այլ իշխանական լրատվամիջոցին […]
ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց, թե հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար: Ավելին՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում նոր հարցազրույցներ կունենա, կասի՝ ինչ էր նշանակում հայտնի խոսքը: «Հասարակությունը ուզում է մի շարք հարցերի պատասխաններ հենց նրանից լսել: Այսօրվա իշխանությունը, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հարձակվում էր բանակի վրա, […]
Ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստանը» և ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «Հին Հայաստան»․ բավականին բարդ հարցեր են, համենայն դեպս ոչ ոք մինչ այժմ դրանց պատասխանը չի կարողացել գտնել։ «Հնի» ու «նորի» անբովանդական կլիշեների բովանդակության փնտրտուքի խնդիրը մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, թե հանրության կողմից դրանց ընկալման ի՞նչ հուզական էներգետիկա գոյություն ունի՝ ռացիոնալ տարրի բացակայության պայմաններում։ «Պատմության հիմքը բամբասանքն է»։ Թոմաս Կարլայն, 19-րդ դարի բրիտանացի […]
2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 213 հոդված, որոնցից 6-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 204-ը՝ չեզոք։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, անդրադառնալով Զոհրաբ […]
Բելառուսում բողոքի ակցիաների արդեն 3000 մասնակից է ձերբակալվել։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են […]
























