Դե Երեւանն էլ ի՞նչ, որբի գլուխ ա էլի`եկան խուզեցին, հիմա էլ թռնում են. Դավթաշենի նախկին թաղապետ
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հետաքրքիր ստացվեցին Երևանի շուրջ իրադարձությունները վերջին մեկ ամսում. մեկ ամիս առաջ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ազատվեց աշխատանքից, մի քանի օր առաջ Մեսչյանը, քաղաքապետի հովանավոր, վարչապետի երբեմնի խորհրդական Արտաչոկը: Այդ տրամաբանության շարունակությունը պիտի լինի նաև «կարգին» Հայկոյի հրաժարականը: Այսինքն տղերքը գյոզերով թռնում են: […]





































