22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չե Գևարայից մինչև Չեռնենկո

«Չե Գևարա» սինդրոմը, պայմանական ասած, այն ահռելի սպասումն էր, որ կար հասարակության մեջ 2018-ին՝ փոփոխությունների, ավելի արդար կյանքի։

Իշխանության եկածները քայլում էին փողոցներով, նստում մետրո, շփվում մարդկանց հետ, միասին խոսում նոր Հայաստանի մասին:

 Չեռնենկոյացումը սկսվեց շատ արագ ու սկիզբ առավ կենցաղից՝ կառավարական ամառանոցներ, թանկ սպասարկող մեքենաներ, ուղղաթիռ, թանկ կենցաղ։ Առաջին դեմքի կենցաղային դավանափոխությունը թիմն ընկալեց որպես լավ ապրելու թույլտվություն։

Երևանի փողոցները նրանց համար դարձան օտար՝ ի՞նչ քայլել, ի՞նչ շփվել։ Նրանք փակվեցին իրենց աշխատասենյակներում, սկսեցին ստանալ բարձր պարգևավճարներ, սկսեցին լավ ապրել։

Առաջին դեմքին այդ ընթացքում սկսեց արդեն չբավարարել կառավարական ամառանոցների վիճակը, և բյուջեից ահռելի գումար դուրս գրվեց դրանց վերանոգորոգման համար։ Հետո լիդերին պետք եկավ նոր ինքնաթիռ։ Շքախումբը նրան չէր ընդդիմանում, չէր ասում՝ գուցե պետք չէ՞, չէ՞ որ հեղափոխականությունն այդպես շատ արագ է վերածվում նոմենկլատուրային ճոխության։ Շքախումբը չէր ասում, որովհետև նախ՝ օգտվում էր լիդերի ճոխությունը սպասարկելու փուլում, հետո էլ՝ դա ուղիղ ինդուլգենցիա էր համարում իր համար՝ նույնը անելու։

 Շքախումբը երկու տարի անց այլևս մետրո չի նստում. թերևս միայն մտքում՝ Աջափնյակի չկառուցված նոր կայարանից։

 Կեցությունը շատ արագ է փոխում գիտակցությունը։ Երկրի Չեռնենկոյացման ամենամեծ ցուցանիշը սուտն է. Հայաստանում սուտը հասել է ահռելի չափերի։ Թե՛ լիդերը, թե՛ թիմը սուտն այլևս կոմֆորտ միջավայր են համարում։

Սուտ տնտեսական աճ, սուտ նախագծեր, սուտ հաջողություններ, սուտ խոստումներ, սուտ հայտարարություններ։ Աղքատ երկրում ճոխ կենցաղն ու սուտ միշտ իրար հետ են։ Սուտ պայքար՝ covid-ի դեմ, երբ հնչող պաշտոնական քայլերին ի հակակշիռ մենք տեսնում ենք լրիվ հակառակ կյանք՝ լեփ լեցուն ավտոբուսներ, անտերության թողնված երեխաներ, դեղի փող չունեցող տասնյակ հազարներ, վիրուսի բնականոն թուլացում, ամենօրյա մահեր…

 Այս վիճակիերրորդ մշտական ուղեկիցը գործի տապալումն է՝ տնտեսական, առողջապահական ու հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։

 Որևէ Չեռնենկոյացում լիակատար չի լինի, եթե իշխանությունըչի սկսում բաժանել մեծաքանակ մեդալներ, շքանշաններ։Բայց նա դրանով չի կարևորում ուրիշների արժանիքը, ուրիշների արածը։ Նա դրանով թաքցնում է իր չարածը, իր լճացումը:

 Չե Գևարայից մինչև Չեռնենկոյացում արագընթաց պրոցեսում գիտե՞ք ումն է ամենամեծ մեղավորությունը. շքախմբինը։ Համաշխարհային պատմության հարցը, թե թագավո՞րն է ընտրում շքախումբ, թե՞ շքախումբն է ստեղծում թագավորին հայաստանյան փոքր մասշտաբներում այնքան էլ սուր չէ։ Եթե այս երկու տարիներում Փաշինյանի շքախմբում լինեին հրապարակային չհամաձայնողներ, առարկողներ, ապա հավանորեն կլիներ ուրիշ լիդեր, ուրիշ Հայաստան։ Մեկ հոգու «կանգ առ»-ը քիչ էր։ Իհարկե, նա լուծեց անհատական արժանապատվության և անձնական հեռանկարի խնդիրը, բայց շքախումբը շարունակեց քվեարկել «Մեկի ցանկությունն ավելին է, քան 88-ինը» սկզբունքով, դատախազներն ու քննիչներն էլ սկսեցին հետապնդել նրանց, ում այդ մեկը մատնանշում էր։ Շատ կարևոր է հիշել, որ կանգ առնել միշտ հնարավոր է, գոնե՝ անհատական մակարդակով։ Կանգ առի գաղափարը դրանով է կենսունակ։

 Չեռնենկոյացման փուլի պատկերի ամբողջականացման համար պակասում է վերջին շտրիխը։ Ցանկացած չեռնենկոյական իշխանության մեջ մի պահից լինում են մարդիկ, ձևավորվում են շրջանակներ,որոնք հասկանում են իրավիճակի անհեռանկարայնությունը, որոնք իրենց էությամբ ուզում են լրիվ հակառակը՝ գոնե սեփական շահերից ելնելով։ Այդ փուլը սարերի հետևում չէ։

 

 Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ