20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս․ Սերժ Սարգսյան

Այսօր` օգոստոսի 19-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում խոսելով նաև 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի մասին, մասնավորապես նշեց, որ որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Նախագահ Սարգսյանը հավելեց նաև, որ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա […]

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահների գործողությունները, իսկ կադրերի բազայի վերագնահատման գործընթացն ապացուցում է, որ 100-ավոր մարդիկ սպասում են աշխատանքի (Տեսանյութ)

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։ Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջը` […]

«Նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։ Ըստ Ս․ Սարգսյանի՝ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը […]

Հանրայինն ու Ազատությունը չեն անդրադարձել աղմկահարույց միջադեպին. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերությունն ու Ազատություն ռադիոկայանը չեն անդրադարձել Ազգային ժողովի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։   «Որոշ լրատվականներ տեսանյութ էին տարածել, որտեղ ոստիկանները լրագրողներին թույլ չէին տալիս ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը։ Այս երկու լրատվամիջոցները, սակայն, չեն անդրադարձել միջադեպին։ Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար նկատում է, որ […]

Արցախի ղեկավարությունը պարտավոր է համախմբել ազգային ներուժը, ոչ թե նպաստել դրա ջլատմանը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Արցախը համայն հայությանն է՝ անկախ քաղաքական հայացքներից։   Արցախի ղեկավարությունը պարտավոր է համախմբել ազգային ներուժը, ոչ թե նպաստել դրա ջլատմանը։   Արցախի ղեկավարը ոչ թե անձ է, այլ ինստիտուտ։   Արցախը մշտապես եղել է սրբատեղի, որի սահմաններից սկսած մինչեւ Ստեփանակերտ բոլորը անխտիր մի կողմ […]

Փառք Ապրիլյան պատերազմի հերոսներին և երախտագիտություն նրանց ծնողներին. Սերժ Սարգսյան

Այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով կայանալիք ասուլիսից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջ, թե նահատակված: «Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին. այսօր նրանց ծննդյան օրն է: Փառք նրանց և երախտագիտություն նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և իրենց հարգանքի տուրքն են […]

ՀՀ իշխանությունը վատառողջ է․ Արթուր Վանեցյանը՝ Վիտալի Բալասանյանին

Օգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը, տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունը։   Ողջունելով հյուրերին՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ պատրաստ է լսել «Հայրենիք» կուսակցության մտահոգություններն ու մտքերի շարունակական փոխանակմամբ ստեղծել համագործակցային նպաստավոր դաշտ։ «ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր […]

2016-ին հայկական կողմը հաղթել է և կասեցրել է ադրբեջանական ագրեսիան. Արթուր Թովմասյան

 Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2016-ին հայկական կողմը հաղթել է և կասեցրել է ադրբեջանական ագրեսիան։   Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մայիսին անձամբ Նիկոլի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին Նիկոլը ասել էր, թե «հասունացել է այդ իրադարձություններին […]

Հորդորում ենք Հայկ Մարությանին չթիրախավորել ազատ խոսքը․ «Մեդիա պաշտպան»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 18-ին, անդրադառնալով մամուլում շրջանառվող իր հավանական հրաժարականի մասին լուրին, պիտակավորել է լրագրողների մասնագիտական աշխատանքը և լրատվականները բաժանել «նախկինների ու ներկաների», գրում է «Մեդիա պաշտպանը»: «Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել և քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ