06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը կարող եք դիտել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը կարող եք դիտել նախագահի գրասենյակի պաշտոնական առցանց հարթակներով հունվարի 31-ին, ժամը 21:30-ին: Պաշտոնական յութուբյան էջ՝ bit.ly/3GO3Fdc   Պաշտոնական ֆեյսբուքյան էջ՝ bit.ly/3AQVw60

2021-ի հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%

2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին, 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️ ծառայություններ՝ +7.8%, ✔️ առևտրի շրջանառություն՝ +7.5%, ✔️ շինարարություն՝ +7.4%, ✔️ արդյունաբերական արտադրանք՝ +3.3%: Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% […]

Ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնվազն լռելու փոխարեն, սկսեց զբաղվել դրանց արդարացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ բանակցային գործընթացի խեղաթյուրմանը զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մեկ վտանգավոր թեզ նետեց շրջանառության մեջ՝ փորձելով հավասարության նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամյակներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականության և 90-ականների հանրային խոսքում հնչած հատուկենտ արտահայտությունների միջև: Փաշինյանի […]

Կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են. Կառավարության նոր որոշումը

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ, որով մեղմացրել է օդանավակայաններում արդեն 1.5 տարի գործող խիստ սահմանափակումները։ Ըստ նոր փոփոխություններին, Հայաստան ժամանողներ համար ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվել է 7 օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա, որը […]

Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ԱՊՊԱ թանկացման դեմ ակցիա իրականացնող վարորդներին

Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները սկսեցինբերման ենթարկել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին: Հատուկ տարհանման ծառայության մեքենանարով նաև մեքենաներ դուրս հանեցին Հրապարակի տարածքից։ Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՎԱԶԳԵՆԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Մարտունուց գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 45 […]

«Գիտե՞ք ինչու Նիկոլը եկավ իշխանության…»…Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք ինչու նիկոլը եկավ իշխանության, որովհետև մեր երկրի նորմալ, մտածող ու բանիմաց մարդիկ իրար միս էին ուտում և պաշտոնակռիվ անում այն ժամանակ, երբ նիկոլը իրա նենգ դավերն էր հյուսում ու արմատներ գցում Հայրենիքը քանդելու համար: Ցավալին այն է, որ այսօրվա ողբերգությունը (նիկոլը ու նիկոլիզմը) իրանց խրատ չեղավ և […]

«Սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է տարածել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի ասուլիսի այս տեսագրությունը՝ գրելով․ «Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։ Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։ Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 7 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 7 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 367 795 է Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1362 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367 795-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7 դեպք, մահացածների թիվը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ