27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Որոնք են կտավատի օգտակար հատկանիշները

Կտավատն օմեգա 3-ի ամենահարուստ աղբյուրներից է: Հետազոտությունների համաձայն` ամենօրյա սննդակարգում կտավատ ավելացնելով՝ կարող ես նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը 46%-ով: Այն կանխարգելում է արյան կարմիր գնդիկների միախմբումը, ինչը կարող է անոթների խցանման պատճառ դառնալ: Կտավատը նվազեցնում է նաև կրծքի քաղցկեղի հավանականությունը: Ավելացրե´ք այն աղցանի, շիլայի կամ յոգուրտի մեջ: Գնե´ք այն աղացած և պահե´ք սառը տեղում: Ուտեմ […]

Սիրակ Գևորգյանը տեղում մահացել է

Հունիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններուն, Վայոց ձորի մարզում` Զեդեա գյուղից Հորադիս տանող դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան երթևկելի մասից դուրս է եկել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 8-ին, ժամը 06.30-ին, ուղևորներից մեկը` 1957 թ. ծնված Սիրակ Գևորգյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Տղամարդը մահացել է` փորձելով ուտել պլանշետը

Սանկտ-Պետերբուրգի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ կերել է ջարդված պլանշետի մի քանի մասերը: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը քաղաքի փողոցներից մեկում գտնվող իր բնակարանի պատուհանից իրեր է նետում ներքեւ: Դեպքի վայր ժամանած ոստիկանին տեսնելով` 41-ամյա տղամարդը ընդդիմացել է ու սկսել ուտել իր ջարդված պլանշետի մասերը: Ոստիկանը փորձել է խանգարել նրան, սակայն […]

Լավագույն ավանդույթը շարունակվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ  անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին: Հերթական այցի շրջանակում  Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ավանդույթի համաձայն ծնողներին ճանապարհել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ՊՆ Սեյրան […]

Լևոնի ժամանակ 700 հազար լքեց Հայաստանը, Քոչարյանի ժամանակ…./վիդեո/

«Սովետի ժամանակ հայերրը ասում էին` ախ արտասահման: Լևոնի ժամանակ 700 հազար հայ Հայաստանը թողեց, Քոչարյանի ժամանակ թողին…»,-մեզ հետ զրույցում արտագաղթի ցավոտ թեմային անդրադարձավ սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Ազատամարտիկի դիտարկմամբ արտագաղթելու հոգեբանությունը դաստիարակության խնդիր է: Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք

Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան: Քաղաքապետը […]

ԼՂՀ կառավարությունում քննարկվել են բերքահավաքին առնչվող հարցեր

  Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և շրջվարչակազմերի ղեկավարները: Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ