Ցածր մի խոնարհվիր
Եթե չես ցանկանում, որ նստեն վզիդ, շատ ցածր մի խոնարհվիր․․․ Հրեական ասացվածք
Եթե չես ցանկանում, որ նստեն վզիդ, շատ ցածր մի խոնարհվիր․․․ Հրեական ասացվածք
Կոտայքի մարզում այս գարնանը 31-ամյա կնոջը դանակահարելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ազիզ Խուդոյանը համոզված է եղել, որ հորեղբոր դուստրն արտաամուսնական կապի մեջ է գտնվում Քանաքեռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ Միրոյանների հետ: Մարտի 9- ին հորեղբոր դստերն ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով նրան տաքսիով […]
Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողականքննություն: Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից ևգրանցվել կադրերի ռեզերվում: Ծառայողական քննությունը շարունակվում է:
Այսօր մեկնարկում է «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակիչը, որի շրջանակներում երևանյան ժամանակով 23:00-ին կկայանա Լեհաստան-Պորտուգալիա հանդիպումը: Հանդիպումը կկայանա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Բուքմեյքերները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները՚ Լեհաստանի հաղթանակ՝ 3.63 Պորտուգալիայի հաղթանակ՝ 2.3 Ոչ ոքի՝ 2.9:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան եւ Բաքու։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է haqqin.az–ը։ Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին նա կայցելի Երեւան, իսկ հետո կմեկնի Բաքու։
Հայաստանի կառավարությունը 18 մլն դրամ է հատկացրել Արարատի մարզի համար հակակարկտային սարքավորումների ձեռքբերման համար: Մասնավորապես, 6 մլն դրամ է հատկացվել Դվին գյուղի համար երկու հակակարկտային սարք գնելու համար, 6 մլն դրամ հատկացվել է Վերին Արտաշատ գյուղի համար հակակարկտային երկու սարք գնելու համար, 3 մլն դրամ` Խնաբերդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու համար, եւս 3 […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է և տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները […]
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ Ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող անձանց նոր ԸՕ-ն հնարավորություն է տալիս հայտնվել գործադիրում: «Օլիգարխների առկայությունն ԱԺ-ում չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչու՞ ոչ, դա նաև անվտանգության խնդիր է: Նման մարդկանց ղեկավարեկն ավելի նպատակահարմար է իշխանությունների համար: Կհիշե՞ք մի դեպք, որ որևէ կարևորագույն հարց է քննարկվել, ու այդպիսիք հանդգնել են ինչ-որ դեմ […]
ՀՀ կառավարությունը հունիսի 30-ի նիստում չի քննարկել հուլիսի 4-ի երկուշաբթիի աշխատանքային օրը տեղափոխելու հարցը։ Առաջիկա կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որին հաջորդում է հերթական մեռելոցը։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթին աշխատանքային օր կլինի, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ ոչ աշխատանքային։ Այնպես որ 4 հանգստյան օր ունենալու շատերի հույսերը ի դերեւ ելան։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է […]
























