05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Զարուհի Բաբայանը` Բասկովի հետ

Երգչուհի Զարուհի Բաբայանը, որը վերջերս իր ընտանեկան հանգիստն էր վայելում Փարիզում, Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։ Զարուհին լուսանկարը չի մեկնաբանել, այլ պարզապես ավելացրել է հեշթեգեր, որոնցից պարզ է դառնում՝ հանդիպումը տեղի է ունեցել երաժշտական ակումբներից մեկում։

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի դիմումը բավարարվել է. նա կտեղափոխվի դատարան

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, հետաձգվել է: Henaran.am -ի հետ զրույցում տեղեկացրեց  նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանի խոսքով` Վերաքննիչ դատարանը քննել է Հովհաննես Հարությունյանի դիմումը, որում նա ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին, դատարանը բավարարել է այն եւ նիստը հետաձգել, որպեսզի կազմակերպվի «Դատապարտյալների հիվանդանոցից» Հովհաննես […]

Երեւանում տղամարդու դի են հայտնաբերել, որը նախնական տվյալներով ԱԱԾ աշխատակից է եղել

Երեւանի բնակարաններից մեկում օգոստոսի 7-ին հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին տեղեկանում ենք   ՀՀ Քննչական կոմիտեից: Ըստ տեղեկությունների՝ տղամարդու դին հայտնաբերվել է կախված վիճակում, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նախնական տվյալներով: Կախված տղամարդը Երեւանի 36-ամյա բնակիչ Խաչատուր Ղահրամանյանն է, որը  ըստ Shamshyan.com-ի՝ Ազգային անվտանգության աշխատակից է , նրան կախված վիճակում հայտնաբերել է մայրը: Դեպքի […]

15 ամյա Նարեն պատրաստ է պատերազմ գնալ /վիդեո/

15 ամյա Նարե Պետրոսյանը` պատանի երկրապահ է: Նարեն ասում է, որ երկրապահում ինքը կայանում է, որպես մարդ և հայ: «Եթե պատերազմ լինի պատրաստ եմ կռվել, որովհետև արդեն լուրջ ռազմահայրենասիրական դաստիրակություն եմ ստանում», -Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց երևանցի աղջնակը: Նշենք, որ Վարդենիսում գտնվող պատանի երկրապահի ճամբարում կազմակերպվում է մի քանի հարյուր երեխաների հանգիստը:  Այստեղ են […]

Ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը

«Դատապարտյալների հիվանդանոցում» օգոստոսի  7-ին իր սենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 14 տարվա ազատազրկման դատապարտված կալանավորը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացնում է , որ ինքնասպան եղած դատապարտյալին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանություն): Նա բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում: Ինքնասպանության դեպքի առթիվ […]

Բեռնատարն ընկել է կամրջից.վթար Սեւանի ճանապարհին

Օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել կամրջից եւ հայտնվել […]

Մեքսիկայում արևադարձային փոթորիկի պատճառով 39 մարդ է զոհվել

Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը 39 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Մահվան դեպքերը գրանցվել են Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել են փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Նշվում է նաև, որ փոթորիկն ուղեկցվում է տեղատարափ անձրևներով:

Հրադադարի ռեժիմը խախտվել է

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

«Շատացել են ծաղրածուները, ովքեր ստանձնում են փրկչի դեր»

«Երևի բոլորդ հիշում եք թաղից թաղ շրջող փահլևանններին, քյանդրբազներին՝ լարախաղացներին: Հիշում եք նաև նրանց հետ շրջող ծաղրածուներին՝ կարմրաքիթ միմոսներին… Հիմնական հանդիսատեսը նայում էր լարախաղացներին, հիանում նրանց դժվար ու վտանգավոր գործողություններով: Բայց չէ, շատերին էլ գրավում էր ներկված ու թռվռացող, անկապ միմոսը՝ ծաղրածուն: Նրանք հեղինակություն էին այդ ծաղրածուասերների համար, նրանց այդ մակարդակի խնդացնող միմոսներն էին հետաքրքիր… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված