23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ԱԺ փոխնախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ […]

Գարնան վերջին շաբաթը վտանգավոր է ռուբլու համար

Ռուսական ռուբլին վերջին ամիսներին որոշակի կայություն է ցուցաբերում, սակայն ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Սուվերովը կարծում է, որ ռուբլին, հնարավոր է, կրկին թուլանա։ Դա, նրա կարծիքով, կապված է նավթի գնի անկման հետ։ Վերլուծաբանը նշել է, որ ռուբլու համար վտանգավոր շրջան է այս գարնան վերջին շաբաթը։ «Մայիսի վերջին շաբաթվա ընթացում կարող է ռուբլու համար վատ սցենար զարգանալ։ Իսկ […]

Կպատժեն ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։ Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ […]

Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների փոխնախագահները հանդես կգան հայտարարությամբ

Մայիսի 24-ին՝ ժամը 12.45-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Եդելգարդ Բուլմահնը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ի՞նչ անակնկալ կմատուցի Երեւանը. Ժամանակ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է հրաժարվել Վիեննայի պայմանավորվածություններից: Նալբանդյանն այդ հայտարարությունն արել է Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի արտգործնախարարների հավաքի շրջանակում: Այն, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չէր պահելու, կասկածից վեր է: Պահել այդ պայմանավորվածությունները Բաքվի համար կնշանակի քաղաքական, դիվանագիտական կապիտուլյացիա: Բաքուն կզրկվի ռազմատենչության, ռազմական սադրանքների քաղաքականություն […]

Գժուկ փողեր. Հայկական Ժամանակ

Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։ Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային […]

Սիրիական բանակը ազատագրել է Դեյր Զորի հայկական մատուռը

Սիրիական բանակը ազատագրել է Դեյր Զորի այն շրջանը, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական մատուռը, գրում է almasdarnews.com-ը։ Կայքը նշել է, որ բանակը հայկական մատուռն ազատագրել է կիրակի օրը` Իսլամական պետություն խմբավորման զինյալների հետ մարտերից հետո։ Դեյր Զորի հայկական եկեղեցին, որում պահվում էին Ցեղասպանության զոհերի մասունքները, ավերվել էր 2014 թվականին՝ «Իսլամական պետության» կողմից։   […]

Որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր

Ցանկացած իրավիճակում, որքան էլ դժվար լինի քեզ համար, միշտ հիշիր ու հավատա՝ Աստված բարի է քո հանդեպ… Սատանան ամեն բան անում է և դեռ կանի, որ քո հավատքը կորցնես և քո իրավիճակին նայելով՝ ոչ մի բարի բան չտեսնես դրա մեջ, բայց դու շարունակիր հավատալ, որ Աստված բարի է քո հանդեպ մինչև վերջ: Եվ Տերն անպայման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ