05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ատելության եւ վախի հասարակություն է ձեւավորել. “Guardian”

“Guardian” պարբերականը` աշխարհի մյուս լրատվամիջոցների օրինակով, անդրադարձ է կատարել ‘Եվրատեսիլ” մրցույթին եւ այն բոյկոտելու հավանականությանը: Լրագրող Թրեյսի Մաքվեյը իր լրագրողական հետաքննությունն է անցկացրել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

“Ահազանգերը գնալով շատանում են` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների առկա խղճուկ վիճակը եւ այլախոհների հանդեպ կիրառվող ծանր պատիժները:

Խադիջա Իսմայիլը, ով Ադրբեջանում մնացած քիչ թվով հետաքննող լրագրողներից է, նախորդ շաբաթ բացահայտել է, որ դարձել է շանտաժի զոհ: Իսմայիլը աշխատելիս է եղել նավթով հարուստ երկրի կասկածելի գործարքների պատմությունները բացահայտելու ուղղությամբ, որոնք կապված են երկրի կառավարող վերնախավի հետ: Նրան “պետության թշնամի” է անվանել անձամբ նախագահը` Իլհամ Ալիեւը: Լրագրողը խոստովանել է, որ մարտի 7-ին իր տան հասցեին ուղարկված  շանտաժով եւ սպառնալիքներով նամակ է ստացել: “Այն պարունակում էր մի քանի անձնական բնույթի լուսանկարներ եւ սպառնալիք, որ եթե ես չդադարեցնեմ իմ աշխատանքը, կզղջամ: Դա այնքան էլ չզարմացրեց ինձ, քանի որ ես երկար տարիներ եմ հետաքննություն անցկացնում, լուսաբանում եմ նախագահ Ալիեւի գաղտնի բիզնեսները եւ ունեմ այնպիսի փաստաթղթեր, որոնք վկայում են կոռուպցիայի բարձր մակարդակի մասին,”- խոստովանել է լրագրողը:

Մի քանի օր առաջ Բաքվում ընթացող խաղաղ ցույցը ցրել են ոստիկանները, նրանք ծեծել եւ ձերբակալել են 17 երիտասարդ ցուցարարների: Ակցիան ուղղված էր միջազգային համաներմանը, որը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն սկսել:

Մի շարք զանգեր են եղել Եվրոպական խորհրդարան մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների եւ ադրբեջանցի  բլոգերների կողմից, որոնք կոչ են անում բոյկոտել մրցույթը: Հարեւան Հայաստանն արդեն հրաժարվել է մասնակցությունից, Իսլանդիայի հեռարձակողները եւս մտածում են չմասնակցել, բոյկոտի կոչեր են եղել Ֆրանսիայից, Հոլանդիայից եւ Իռլանդիայից:

Ադրբեջանցի երաժիշտ եւ ակտիվիստ Ազեր Մամեդովը, ով հայտնի է Սիրտան անունով, խոստովանել է, որ Ադրբեջանը ատելության եւ վախի հասարակություն է ձեւավորել , եւ Եվրոպայի բոյկոտը  իրապես կվիրավորի նրան. “Ադրբեջանն, անշուշտ, լավ կհյուրընկալի բոլորին, քանի որ ցանկանում է աշխարհին ցույց տալ իր` ժամանակակից եւ զարգացած լինելը: Այն, ինչը չեն տեսնի հյուրերը, հասարակ մարդկանց խեղճ եւ աղքատ վիճակն է: Այստեղ կոռուպցիան կենսակերպ է դարձել, իսկ մարդիկ վախենում են պաշտպանել  իրենց անձը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ