28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Եվս մեկ կոնգրեսական է սումգայիթյան ջարդերի մասին բարձրաձայնել

Անցյալ շաբաթ կոնգրեսական Ջիմ Կոստան Ֆրեզնոյից ազդեցիկ ելույթ է ունեցել 1988-ի փետրվարին տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Նա միանում է կոնգրեսականների երկկուսակցական խմբին, որի անդամները եւս վերջերս սումգայիթյան ջարդերին վերաբերող ելույթներ են ունեցել, ներառյալ Կալիֆորնիայի կոնգրեսական պատվիրակության իր գործընկերներին` Աննա Իշուին, Հովարդ Բերմանին, Բրեդ Շերմանին, Ջուդի Չուին եւ Ադամ Շիֆին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:

“Սումգայիթյան ջարդերը հիշատակող իր գործընկերների խմբին Կոստայի միանալը եւս մեկ սկզբունքային ձայն է ավելացնում օրենսդիրների այն խմբին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ տարածքային վեճերի խաղաղ լուծմանը: Հայաստանի ընկերների հետ համատեղ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ջիմ Կոստային` Ադրբեջանի ագրեսիային մարտահրավեր նետելու, ինչպես նաեւ նրա ղեկավարների` Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ սկսելու սպառնալիքների դեմ պայքարելու համար”,-նշում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իր ելույթում կոնգրեսական Կոստան քննարկել է ջարդերն ավելի լայն համատեքստում` ընդգծելով Ադրբեջանի ճնշումը հայ բնակչության վրա` հատկապես Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարդիկ խաղաղ պայքարում էին ժողովրդավարական ազատության եւ պետական աջակցության խտրականություններին վերջ դնելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ