15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” կգնա մեն-մենակ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, “Ժառանգությունը” մայիսի6-ին կայանալիք  Ազգային ժողովի ընտրություններին  կմասնակցի առանձին ցուցակով: Փաստորեն, նրանք “Ազատ դեմոկրատների” հետ դաշինք չեն կազմելու:

Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ “Ժառանգության” ղեկավարները պարզապես չեն ցանկացել իրենց դիրքերը զիջել, որպեսզի վեցյակում լինեն նաեւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչներ:

Իսկ այս օրերին “ժառանգության” ակտիվին հանձնարարվել է անձնագրային գրասենյակից համապատասխան տեղեկանքները վերցնել, որպեսզի ընդգրկվեն համամասնական ցուցակում: Սակայն համամասնական ցուցակն  այստեղ դե հստակեցված չէ. միայն որոշվել է, որ պատգամավոր-դեմքերը նաեւ մեծամասնականով են առաջադրվելու: “Ժառանգություն”-ը այս մասին կհայտարարի մայիսի 18-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ