15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն առաջարկում է վերջ դնել Մաշտոցի այգու շուրջ երկխոսությանը

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկեց Մաշտոցի այգու խնդիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ամրագրել դրույթ այն մասին, որ Մաշտոցի պողոտային հարող զբոսայգում տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման “Հին երևան” քաղաքաշինական ծրագրի իրականացման ժամանակ, ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ տաղավարները տեղադրելու համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կազմվել և հաստատվել են սահմանված կանոնների համապատասխան:

ՀՀ վարչապետ Տիրգրան Սարգսյանը նշեց, որ այս հարցը քաղաքական հնչեղություն է ստացել վերջին շրջանում:  “Քաղաքապետի հետ միասին մենք հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ` մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում և դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտահոգությունը”,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց , թե այդ ժամանակավորը որքան է: Վարչապետը նշեց, երեք տարի առավելագույն ժամկետը  պայամանավորված է Հին Երևան ծրագրի իրականացման հետ ուն հավելեց, որ Մաշտոցի պուրակը Հին Երևանի հենց մուտքն է լինելու:

“Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հարցի շուրջ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ մեր քաղաքացիների հետ: Առաջին խոստումը Աբովյանի փողոցի մշտական տաղավարները ապամոնտաժելու մասին էր, որը կատարվել է: Հիմա երկրորդ խոստումը, որ մենք արձանագրում ենք և ընդունում ենք ի գիտություն,  նույնպես երեք տարվա ընթացքոմ ապամոնտաժվելու է”,-շարունակեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ կառավարությունը հարգում է ընդդիմախոսների կարծիքը: “Այս լուծումը, որ քաղաքապետարանը առաջարկում է, կարծես թե պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ , որովհետև կարծում եմ, որ երևանցիների համար ընդունելի լուծում է և բոլորի շահերը հաշվի են առնվում, նաև սեփանակատաերերի”,-նշեց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ առաջարկություն եղավ, որ Երևանի փոքր կենտրոնում կառուցապատման կանոնները ավելի խստացվեն և լրացուցիչ նորմեր սահմանվեն, մշակվի մի օրինագիծ, որը կարգելի փոքր կենտրոնում բազմաբանկարան, բազմահարկ շենքերի կառուցումը եւ կհստակեցնի  պահպանության ենթակա կառույցների պահպանությունը:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ առաջարկները քննարկվեցին եւ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ , որը կձեւավորվի այսօր, որն էլ նախագծի շուրջ կաշխատի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ