Սաթիկ Սեյրանյանը “Ազատ դեմոկրատնե՞ր”-ում
“168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաղը` մարտի 16-ին հրավիրված է եւ մասնակցելու է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարին:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակում` Սեյրանյանը ասաց. “Կուսակցության գաղափարախոսությանը դեմ չեմ, նաեւ մարդկային ջերմ հարաբերություններ ունեմ նրանց հետ, բայց չեմ կարող ասել ընդգրկված եմ, թե չէ: Դա նրանց որոշելիքն է”:
Փոխարենը նա արդեն դիմել ՀՀ ոստիկանություն` համապատասխան տեղեկանքները ստանալու եւ թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվելու համար:
“ Ես ծնվել ու մեծացել եմ Արաբկիրում, եւ այստեղ էլ առաջադրվելու եմ: Բնականաբար, շարունակելու եմ ապրել այդ համայնքում”,- ասաց “168 ժամ”-ի խմբագիրը: