25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուկրաինան շոկի մեջ է. բռնաբարված աղջկան այրել են հայ երիտասարդը եւ նրա ընկերները /վիդեո/

Ուկրաինայի Նիկոլաեւա քաղաքի բնակիչները ցնցված են համաքաղաքացի 18-ամյա Օկսանա Մակարի հետ տեղի ունեցած ողբերգությունից: 3  երիտասարդներ բռնաբարել են աղջկան, ծաղրել, իսկ հետո` հետքերը կորցնելու նպատակով, խեղդել են նրան եւ կենդանի այրել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Այն, որ աղջիկը ողջ է մնացել, բժիշկները պարզապես հրաշք են համարում:

Հանցագործությունը շոկի մեջ է գցել ողջ Ուկրաինան: 3 երիտասարդները ուսանողուհու հետ ծանոթացել են սրճարանում, իսկ հետո խաբեությամբ նրան տարել են տղաներից մեկի տուն: Նրանք հերթով բռնաբարել են աղջկան, հետո փորձել են խեղդել, համոզված լինելով, որ նա մահացած է` մարմինը տարել են շինհրապարակ եւ այրել: Արյունոտ աղջիկը ողջ գիշեր մնացել է շինարարական աղբի մեջ, սակայն չի կորցրել գիտակցությունը: Առավոտյան տարածքով անցնող պատահական անցորդը ձայներ է լսել եւ ոստիկանություն կանչել: Այժմ աղջիկը գտնվում է հիվանդանոցում` մարմնի 55 տոկոսի այրվածքներով:

Հարյուրավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել դատախազության առջեւ` մեղավորներին պատժելու կոչով: Աբսուրդը կայանում է նրանում, որ 2 մեղավորներին բաց են թողել ստորագրությամբ: Դրանք են հայազգի Արտյոմ Պողոսյանը, որը Նիլոլաեւայի նախկին դատախազի որդին է, եւ Մաքսիմ Պրիսաժնյուկը, ով եւս նախկին չինովնիկի որդի է: Այն բանից հետո, երբ ողջ Ուկրաինայում տարածվել է տեղեկությունը, որ հանցագործներին ազատ են արձակել, գործի վերհսկողությունն իր վրա է վերցրել ներքին գործերի նախարարությունը: Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն էլ իր հերթին հանձնարարել է գործի բացահայտումը գլխավոր դատախազին:

http://youtu.be/cH-drhRz23o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ