Քնի պակաս չպետք է ունենալ
“Քնի նորմալ տեւողության ժամային քանակի միջակայքը 5-ից մինչեւ 8 ժամ է”,-լրագրողներին այսօր ասաց “Քնի խանգարումների հայկական ասոցիացիա”-ի նախագահ Սամսոն Խաչատրյանը: Մարտի 16-ը քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է: Ըստ Ս. Խաչատրյանի, չի կարելի 5 ժամից պակաս եւ 8 ժամից ավելի քնել:
“Այդ ռեժիմով քնող մարդկանց մոտ հիվանդացությունը եւ մահացությունը ավելի բարձր է, որը միանաշանակ չէ գուցե, սակայն միաժամանակ շատ բանի մասին է խոսում”,-ասաց բանախոսը: Քնի խանգարումները, ըստ նրա կապ ունեն ` նյարդաանոթային, շաքարային դիաբետի, նյարդահոգեկան խնդիրների եւ այլ շեղումների հետ:
Անձի մոտ քնի խանգարում նկատվելու դեպքում պետք է անհանգստանալ, փորձել կարգավորել, եթե ոչ՝ դիմեն մասնագետի, սակայն հիմանականում այդ անհագստությունը կապված է ավելորդ քաշի եւ ճարպակալության հետ: Երեւանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտեմ Գրիգորյանը կարեւորեց քնի կենսաբանական դերը մարդու կյանքում` խորհուրդ տալով քնին լուրջ վերաբերել: