11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱԿ երիտասարդների դատը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Փաստաբան   Ստեփան Ոսկանյանը դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալ` Դավիթ Քիրամիջյանը  զանգահարել է իրեն եւ տեղյակ պահել, որ  վատառողջ է եւ չի կարող դատարան գալ:

Դավիթ Քիրամիջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ աչքերի բորբոքման խնդիր ունի եւ բուժում է ստանում: “Ճիշտ է տանն եմ բուժվում, բայց առայժմ բժիշկները խորհուրդ չեն տալիս տնից դուրս գալ` մինչեւ բուժման կուրսի ավարտը”,-ասաց Դավիթը: Հաջորդ նիստը կլինի մարտի 23-ին ժ.12-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ